Skip to main content

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԹԽՈՒԿՆԵՐԻ (COOKIES) ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուժի մեջ մտնելու ամսաթիվ. Սույն Գաղտնիության և Թխուկների Քաղաքականությունը գործում է 27 July, 2022 դրությամբ:

Գաղտնիության և թխուկների քաղաքականությունը, գործող օրենսդրության համապատասխան, վերաբերում է Sony Pictures Entertainment Inc.- ի ցանկացած կայքէջի, հավելվածի և առցանց գործառույթների («Բովանդակություն»), որոնք կապվում են այս Գաղտնիության և թխուկների քաղաքականությանը («Քաղաքականություն»):

Այս քաղաքականության մեջ մենք օգտագործում ենք «SPE» կամ «մենք», «մենք» և «մեր» անվանումները՝ հավաքականորեն անդրադառնալու Sony Pictures Entertainment Inc.- ին և նրա որոշ դուստր ձեռնարկություններին, որոնք պատասխանատու են մշակելու ձեր մասին անձը հաստատող տեղեկություններ («Անձնական Տվյալներ»), և ովքեր են «Կարգավորողները» ձեր Անձնական Տվյալների նկատմամբ: SPE կազմակերպությունը որը պատասխանատու է ձեր անձնական տվյալների մշակման համար, սովորաբար այն ընկերությունն է, որը տրամադրում է կոնկրետ Բովանդակություն կամ գործունեությունը որով դուք զբաղվում եք: Ձեր պատասխանատու տեղական SPE կազմակերպությունը գտնելու համար սեղմեք այստեղ: Եթե դուք դեռևս վստահ չեք համապատասխան SPE կազմակերպության մասին կամ եթե ունեք այլ հարցեր այս Քաղաքականության վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ օգտագործելով այստեղ ներկայացված տարբերակները: Sony Pictures Entertainment Inc.- ի կորպորատիվ գրասենյակները գտնվում են 10202 West Washington Boulevard, Culver City, California 90232 USA:

Մենք հետևում ենք այս Քաղաքականությանը՝ համաձայն գործող օրենքների այն վայրերում որտեղ մենք գործում ենք: Որոշ իրավասության վայրերում մենք կարող ենք տրամադրել լրացուցիչ Գաղտնիության և/կամ Թխուկների Ծանուցումներ որոնք հատուկ են այդ վայրերի արտադրանքներին կամ այդ տարածաշրջանին:

ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՏԵՐ

Այս հիմնական կետերից յուրաքանչյուրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տե՛սեք ստորև ներկայացված Քաղաքականության ամբողջական ձևակերպումը:

 Ձեր տրամադրած տեղեկությունները

Մենք հավաքում ենք մեր տրամադրած Անձնական Տվյալների որոշակի կատեգորիաներ:

 Տեղեկություններ որոնք մենք ստանում ենք երրորդ կողմերից

Մենք նաև ձեր մասին որոշակի Անձնական Տվյալներ ենք ստանում երրորդ կողմերից, օրինակ `երրորդ կողմի ծրագրեր և տվյալների մատակարարներից:

 Ձեր տեղեկությունների մշակման նպատակը եվ իրավական հիմքը

Մենք Անձնական Տվյալներ օգտագործում ենք` ձեզ Բովանդակության գործառույթները օգտագործելու, և մեզ ալ ձեր գրանցումը կամ բաժանորդագրությունը մշակելու, մեր Բովանդակության ձեր օգտագործումը վերլուծելու և մեր ֆիլմերի, հեռուստածրագրերի և այլ առաջարկների հետ կապված պահանջվող Բովանդակությունը ձեզ տրամադրելու հնարավորություն ունենալու նպատակով: Եթե օրինականորեն պահանջվում է, մենք հիմնվում ենք մի շարք իրավական հիմքերի վրա ձեր Անձնական Տվյալների մշակման ժամանակ, ներառյալ այն դեպքերում, երբ այդպիսի մշակումն անհրաժեշտ է ցանկացած պայմանագրի կատարման համար, երբ դա բխում է մեր կամ երրորդ կողմի օրինական շահերից, երբ պահանջվում է ձեր համաձայնությունը, կամ երբ դա անհրաժեշտ է մեր իրավական պարտավորությունների կատարման համար:

 Թխուկներ եվ նմանատիպ տեխնոլոգիաներ

Մենք օգտագործում ենք թխուկներ և հետևման այլ տեխնոլոգիաներ՝ Բովանդակությունն ու գովազդները անհատականացնելու և մեր Բովանդակության գործառույթն բարելավելու համար: Եթե պահանջվում է կիրառելի օրենքով, մենք դա կանենք միայն ձեր համաձայնությամբ:

 Ձեր տվյալների համօգտագործումը

Մենք ձեր Անձնական Տվյալները հրապարակայնորեն բացահայտում ենք, երբ օգտագործողի կողմից ստեղծված բովանդակությունը տեղադրում եք մեր կայքերի կամ ծրագրերի միջոցով: Մենք կարող ենք Անձնական Տվյալները բացահայտել մեր բիզնես գործընկերների կամ Sony խմբի այլ ընկերությունների հետ`գործող օրենսդրությանը համապատասխան: Մենք նաև տվյալները կիսում ենք երրորդ կողմերի հետ, որոնց հետ մենք համագործակցում ենք՝ մեզ համար տվյալներ մշակելու համար, կամ երբ նման կիսումը պահանջվում է օրենքով, կամ որոշ այլ իրավիճակներում:

 Միջազգային փոխանցումներ

Մենք ձեր Անձնական Տվյալները փոխանցում ենք ԱՄՆ կամ այլ իրավասության տարածաշրջաններ, որտեղ մենք կամ մեր ծառայություն մատուցողները գտնվում ենք: Մենք ունենք համապատասխան երաշխիքներ՝ անհրաժեշտության դեպքում այդ փոխանցումները պահպանելու համար (ներառյալ փոխանցումները ԵՏՏ [Եվրոպական Տնտեսական Տարածք] կամ Միացյալ Թագավորությունից դուրս):

 Ձեր իրավունքները

Գործող օրենսդրության համապատասխան, դուք կարող եք ունենալ որոշակի իրավունքներ, ինչպիսիք են՝ ձեր Անձնական Տվյալներին/ը հասանել, ուղղել, ջնջել; առարկել կամ հետ վերցնել ձեր համաձայնությունը որոշակի մշակման (ներառյալ ուղղակի շուկայավարման); կամ վերաբերյալ այլ գործողություններ խնդրելու դրությունները:

 Տվյալների անվտանգություն

Մենք պահպանում ենք տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ Անձնական Տվյալները կորստից, չարաշահումից, փոփոխությունից կամ չմտածված ոչնչացումից պաշտպանելու համար:

 Պայմանագրով պահանջվող տեղեկություններ

Թեև դուք իրավաբանորեն պարտավոր չեք մեզ տրամադրել որևէ Անձնական Տվյալ, եթե դուք մեզ որոշակի Անձնական Տվյալներ չտրամադրեք, մենք չենք կարողանա կատարել ձեզ հետ մեր պայմանագրի բոլոր պայմանները՝ սույն Քաղաքականության հետ կապված տեղադրված Օգտագործման Պայմանների համաձայն:

 Ավտոմատացված որոշումների կայացում եվ պրոֆիլավորում

Մենք չենք իրականացնում որևէ լիովին ավտոմատացված որոշումների կայացում կամ պրոֆիլավորում, որը իրավական կամ նմանատիպ նշանակալի ազդեցություն ունի ձեզ վրա:

 Պահպանում

Մենք պահպանում ենք ձեր Անձնական Տվյալները ոչ ավելի քան անհրաժեշտ է՝ իրականացնելու այն նպատակը որի համար դրանք մշակվում են:

 Փոփոխություններ սույն քաղաքականությունում

Մենք կարող ենք վերանայել սույն Գաղտնիության և Թխուկների Քաղաքականությունը, օրինակ՝ օրենքում, մեր անձնական տվյալների հավաքման և օգտագործման պրակտիկայում, կամ ալ Բովանդակության առանձնահատկություններում կամ տեխնոլոգիական առաջընթացներում պատահելիք փոփոխությունները արտացոլելու համար:

 Կապ մեզ հետ

Եթե ունեք որևէ հարց, մտահոգություն կամ մեկնաբանություն, խնդրում ենք կապվել մեզ հետ, ինչպես նշված է այստեղ:

ՁԵՐ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մենք կարող ենք հավաքել հետևյալ կատեգորիաներում Անձնական Տվյալներ որոնք դուք տրամադրում եք մեզ Բովանդակությունը օգտագործելիս.

  • Նույնականացման տվյալներ. Տեղեկություններ որոնք թույլ են տալիս մեզ տարբերել ձեզ այլ անհատներից: Սա կարող է ներառել՝ անուն և ազգանուն, ծննդյան ամսաթիվ, սեռ, փոստային հասցե, օգտանուն, գաղտնաբառ և հաշվի անվտանգության հարցերի պատասխաններ::
  • Կոնտակտային տվյալներ. Տեղեկություններ որոնք թույլ են տալիս մեզ կապ պահպանել ձեզ հետ: Սա կարող է ներառել ՝ էլփոստի հասցեն և հեռախոսահամարը:
  • Վճարման վերաբերյալ տեղեկություններ. Տեղեկություններ որոնք թույլ են տալիս մեզ կամ մեր երրորդ կողմի մատակարարներին մշակել վճարումները, որտեղ պահանջվում է, որպեսզի ձեզ հասանելի լինի մեր Բովանդակությունը, առնչվող գնումների կամ բաժանորդագրության կարգավիճակը և վճարումների պատմությունը:
  • Ձեր գրառումները կամ մեկնաբանությունները. Տեղեկություններ որոնք դուք տրամադրում եք մեր մրցույթներից, մրցանակների խաղարկությանը կամ մեր հարցումներից կամ սպառողների հետազոտություններին մեկին մասնակցելիս:
  • Ձեր հարցումները. Տեղեկություններ որոնք դուք տրամադրում եք երբ կապվում եք մեզ հետ՝ հաճախորդների աջակցություն փնտրելով:
  • Oգտագործողի կողմից ստեղծված բովանդակություն. Երբ մենք ձեզ հնարավորություն ենք տալիս վերբեռնելու կամ համօգտագործելու օգտատերերի կողմից ստեղծված բովանդակություն, մենք կհավաքենք այն տեղեկությունները որոնք դուք տրամադրում եք մեզ մեր Բովանդակության միջոցով, օրինակ՝ լուսանկարներ, տեսանյութեր կամ այլ բովանդակություն, որոնք կարող եք վերբեռնել:
  • Օգտագործման տեղեկություններ. Մենք և մեր երրորդ կողմի գործընկերներն ու ծառայություն մատուցողները, ինչպիսիք են Google Analytics- ը և/կամ Adobe Analytics- ը, կարող են օգտագործել մի շարք տեխնոլոգիաներ, որոնք հավաքում և տեղեկատվություն են տրամադրում Բովանդակության հասանելիության և օգտագործման վերաբերյալ: Օգտագործման տեղեկությունները կարող են բաղկացած լինել ձեր ինտերնետ դիտարկիչի տեսակից և տարբերակից, օպերացիոն համակարգից, ծառայության մատակարարից, ձեր դիտած վեբ էջերից, տեսանյութերից և ծրագրերից, դրանք դիտելու ժամից և որքան ժամանակից, խաղի կամ տեսանյութի պատմությունից, հմտությունների մակարդակից, ձեր մասին ժողովրդագրական տեղեկատվությունից (օրինակ՝ ձեր տարիքը, սեռը, լեզուն, գտնվելու վայրը և հետաքրքրության ոլորտները, որտեղ առկա է), ձեր ժամային գոտին, լեզուն և ինչ եք դիտել մեր Բովանդակության հասանելից առաջ: Այս որոշ տեղեկությունների հավաքագրման մասին լրացուցիչ տեղեկությունների համար տեսեք նաև «Թխուկներ և նմանատիպ hետևման տեխնոլոգիա» բաժինը:
  • Սարքի նույնացուցիչներ. Մենք կարող ենք նաև ավտոմատ կերպով հավաքել ձեր IP հասցեն կամ այլ եզակի նույնացուցիչ համակարգչի, շարժական սարքի, տեխնոլոգիայի կամ այլ սարքի համար, որն օգտագործում եք Բովանդակություն մուտք գործելու համար: Եզակի նույնացուցիչը այն համարն է, որն ավտոմատ կերպով տրվում է ձեր սարքին, երբ մուտք եք գործում կայք կամ դրա սերվերներ, և մեր համակարգիչներն այս սարքով նույնականացնում են ձեր սարքը: Բջջային ծառայությունների որոշ մատակարարներ կարող են նաև մեզ տրամադրել Բովանդակություն մուտք գործելու համար օգտագործվող սարքի ֆիզիկական տեղադրությունը: Այս որոշ տեղեկությունների հավաքագրման մասին լրացուցիչ տեղեկությունների համար տեսեք նաև «Թխուկներ և նմանատիպ hետևման տեխնոլոգիա» բաժինը:

Մեր կայքերը և հավելվածները կարող են պարունակել հղումներ դեպի այլ կայքեր, որոնք մեզ չեն պատկանում կամ մեր կողմից չեն վերահսկվում: Երբ դուք լքում եք մեր կայքը կամ հարթակը, ձեր տեղեկությունները կարող են հավաքվել մի երրորդ կողմի կողմից և ենթակա լինել նրանց գաղտնիության և թխուկների ծանուցման:

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՆՔ ՄԵՆՔ ՍՏԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻՑ

Բովանդակությունը կարող է պարունակել հիպերհղումներ՝ կապված Բովանդակության, հավելումների, վեբ կայքերի, վայրերի, հարթակների, ծրագրերի կամ այլ ծառայությունների հետ, որոնք գործվում են երրորդ կողմերի կողմից («Երրորդ Կողմի Ծառայություն(ներ)»): Այս Երրորդ Կողմի Ծառայությունները կարող են օգտագործել իրենց սեփական թխուկները, վեբ փարոսերը և հետևման այլ տեխնոլոգիաներ՝ ձեր մասին տեղեկություններ ինքնուրույն հավաքելու համար և կարող են Անձնական Տվյալներ պահանջել ձեզանից: Նման դեպքերում կիրառվում են նրանց գաղտնիության քաղաքականությունները, և ոչ թե այս Քաղաքականությունը:

Բովանդակության որոշ գործառույթներ թույլ են տալիս փոխազդեցություններ որոնք դուք նախաձեռնում եք Բովանդակության և Երրորդ Կողմի Ծառայությունների` օրինակ, երրորդ կողմի սոցիալական ցանցերի («Սոցիալական Գործառույթներ»)՝ միջև: Սոցիալական Գործառույթների օրինակներ են. Բովանդակության և Երրորդ Կողմի Ծառայության միջև կոնտակտ և լուսանկարներու նման բովանդակություն ուղարկելու հնարավորություններ; SPE- ի բովանդակությունը «հավանել» կամ «կիսել»; մուտք գործել Բովանդակություն՝ օգտագործելով ձեր Երրորդ Կողմի Ծառայության հաշիվը (օրինակ՝ Ծառայություն մուտք գործել Facebook Connect- ի միջոցով); և այլ կերպերով Բովանդակությունը միացնել Երրորդ Կողմի Ծառայության (օրինակ՝ տեղեկատվությունը քաշել կամ դուրս մղել դեպի Բովանդակություն): Եթե ​​դուք օգտագործում եք Սոցիալական Գործառույթներ և հնարավոր Երրորդ Կողմի Ծառայություններ, ձեր տեղադրած կամ հասանելիություն տրամադրած տեղեկությունները կարող են հրապարակայնորեն ցուցադրվել Բովանդակության մեջ կամ ձեր կողմից օգտագործվող Երրորդ Կողմի Ծառայության կողմից: Նմանապես, եթե Երրորդ Կողմի Ծառայության վրա տեղադրեք տեղեկատվություն որը հղում է Բովանդակությանը (օրինակ՝ թվիթի մը կամ կարգավիճակի թարմացման մը մեջ SPE կամ Sony խմբի ընկերությունների հետ կապված հեշթեգ օգտագործելով), ձեր գրառումը կարող է օգտագործվել Բովանդակության մեջ կամ դրա հետ կապված դրություններում կամ այլ կերպերով SPE և Sony խմբի ընկերությունների կողմից: Բացի այդ, ինչպես SPE- ին, այնպես էլ երրորդ կողմին կարող են հասանելի լինել ձեր և ձեր Բովանդակության և ցանկացած Երրորդ Կողմի Ծառայության օգտագործման մասին որոշակի տեղեկություններ: Երրորդ կողմի ծառայությունները կարող են որոշակի հանգամանքներում SPE-ին տրամադրել որոշակի Անձնական Տվյալներ, ինչպիսիք են նույնականացման տվյալները, կոնտակտային տվյալները, ձեր մեկնաբանությունները և օգտատերերի կողմից ստեղծված բովանդակությունը, օգտագործման տվյալները, ձեր մասին եզրակացությունները և սարքի նույնացուցիչները: Այն չափով որքանով դա համապատասխանում է կիրառելի օրենսդրությանը, երբ մենք վերահսկում ենք ձեր Անձնական Տվյալները երրորդ կողմերի հետ համատեղ, մենք ձեզ կտրամադրենք տեղեկություններ այս հարաբերությունների մասին հավաքագրման կետում կամ Թխուկի Համաձայնության Գործիքի (Cookie Consent Tool) միջոցով:

ՁԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԸ

Մենք օգտագործում ենք վերը նշված Անձնական Տվյալների կատեգորիաները հետևյալ նպատակների համար, և եթե մեզանից պահանջվում է ունենալ իրավական հիմք, մենք հիմնվում ենք հետևյալ իրավական հիմքերի վրա.

Պայմանագիր կատարման կամ պայմանագրի հետ կապված քայլեր ձեռնարկելու համար.

  • Կայքում կամ հավելվածում ձեր գրանցումը մշակելու կամ մրցույթի, մրցանակների խաղարկության կամ մրցույթի մասնակցության համար
  • Ձեզ մեր պայմանների կամ քաղաքականության և այլ գործարքային հաղորդագրությունների փոփոխությունների մասին տեղեկություններ ուղարկելու համար
  • Ձեր վճարումը մշակելու և գնված պատվերը կամ բաժանորդագրման ծառայությունը կատարելու համար
  • Ձեր առցանց հաշիվը կամ բաժանորդագրությունները ստեղծելու կամ կառավարելու համար

Այն դեպքերում երբ դա անհրաժեշտ է մեր կամ երրորդ կողմերի օրինական շահերից բխող նպատակների համար: Այս շահերը հետեվյալներն են.

  • Կայքերում և հավելվածներում Բովանդակության և գործառույթների հասանելիություն ապահովելու համար
  • Ձեր խնդրած տեղեկությունները ուղարկելու համար
  • Մեր կայքերի և հավելվածների անվտանգությունն ապահովելու համար՝ փորձելով կանխել չարտոնված կամ վնասակար գործողությունները
  • Սույն Քաղաքականության և այլ քաղաքականությունների հետ համատեղ տեղադրված Օգտագործման Պայմաններին համապատասխանեցնելու համար
  • Այլ կազմակերպություններին (օրինակ՝ հեղինակային իրավունքի սեփականատերերին) օգնելու իրենց իրավունքները պաշտպանելու համար
  • Ձեր մոտավոր վայրը որոշելու և մեր Բովանդակությունը դրա հարմարեցնելու համար (օրինակ՝ լեզու, արժույթ, տարածքի սահմանափակումներ)
  • Ձեզ համար Բովանդակություն հարմարեցնելու համար, ներառյալ՝ անհատականացված Բովանդակության տրամադրումը մեր հոսքային ծառայությունների համատեքստում
  • Վերլուծելու համար, թե ինչպես է օգտագործվում Բովանդակությունը (ներառյալ դիտումների հաճախականությունը և տևողությունը)
  • Մեր ծառայությունները բարելավելու համար, այդ թվում՝ վերլուծելով ձեր կարծիքը և մեկնաբանությունները, որոնք տրամադրվել են հարցման կամ սպառողների հետազոտության միջոցով
  • Ձեզ հարմարեցնելու համար գովազդներ և առաջարկներ, եթե դա թույլատրվում է գործող օրենսդրությամբ
  • Ձեզ հաճախորդների աջակցություն տրամադրելու համար

Այն դեպքերում երբ մեզ եք տալիս ձեր համաձայնությունը.

  • Որտեղ դուք մեզանից խնդրում եք ձեզ ուղարկել շուկայավարման տեղեկատվություն այն միջոցներով որտեղ մեզ անհրաժեշտ է ձեր համաձայնությունը (օրինակ՝ էլփոստի շուկայավարում)
  • Ձեզ համար գովազդներ և առաջարկներ հարմարեցնելու համար, որտեղ համաձայնություն պահանջվում է գործող օրենսդրության համաձայն
  • Այն դեպքում երբ դա պահանջվում է գործող օրենսդրությամբ, թխուկներ տեղադրելու և նմանատիպ տեխնոլոգիաներ օգտագործելու ձեր համաձայնությունը: Lրացուցիչ տեղեկությունների համար տեսեք նաև «Թխուկներ և նմանատիպ hետևման տեխնոլոգիա» բաժինը:
  • Այլ դեպքերում, երբ մենք ձեզանից համաձայնություն ենք խնդրում, այն նպատակով որը մենք բացատրելու ենք այդ ժամանակ
  • Այն դեպքերում երբ մենք առցանց ծառայություններ ենք մատուցում երեխաներին և համապատասխան մշակումը պահանջում է համաձայնություն, օրենքով պահանջվող չափով (օրինակ, քանի որ երեխային տարիքը ցածր է համապատասխան տարիքային շեմից), մենք դա անելու համար պահանջում ենք ծնողի կամ խնամակալի համաձայնությունը:

Այն դեպքերում երբ դա անհրաժեշտ է որպեսզի մենք կատարենք մեր իրավական պարտավորությունները

  • Պատասխանելու համար կառավարության, կարգավորող մարմինների, հետաքննություն իրականացնող դատական կամ իրավապահ մարմինների խնդրանքներին
  • Համապատասխանելու համար հարկային կամ հաշվապահական կանոններին կամ գործող օրենսդրությամբ նախատեսված այլ իրավական պարտավորություններին:

ԹԽՈՒԿՆԵՐ ԵՎ ՆՄԱՆԱՏԻՊ ՀԵՏԵՎՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Թխուկները, վեբ փարոսները (հայտնի են նաև որպես «հետևման պիքսելներ») և հետևման այլ տեխնոլոգիաներ կարող են օգտագործվել SPE- ի և երրորդ կողմերի, այդ թվում՝ Sony խմբի այլ ընկերությունների կողմից՝ Բովանդակության հետ ձեր փոխազդեցությունների կամ SPE-ի ուղարկած էլփոստերի՝ ներառյալ ձեր դիտման և գնումների վարքագծի՝ մասին տեղեկություններ հավաքելու նպատակով։

 

Մենք օգտագործում ենք հետևման տեխնոլոգիաները երեք նպատակով.

  • Ձեր պահանջած ծառայություն(ներ)ը ու կարգավորում(ներ)ը տրամադրելու համար. Oրինակ՝ թույլ տալով արդյունավետ կերպով նավարկել էջերի միջև, այցելության ընթացքում ձեզ մուտք գործած պահել, ստուգել Բովանդակության մեջ վրիպակներ և անսարքություններ և ապահովել Բովանդակության անվտանգությունը: Մենք սովորաբար հավաքում ենք հաշվի տեղեկությունները, ինչպիսիք են օգտանունը և գաղտնաբառը, սարքի նույնացուցիչները, օգտագործման մասին տեղեկությունները, որոնք վերաբերում են անսարքություններին, վրիպակներին կամ Բովանդակության անվտանգության խնդիրներին, ինչպես նաև այն նախապատվություններին որոնք դուք ընտրում եք այս նպատակների համար:
  • Ձեր հետաքրքրություններին առավել համապատասխան գովազդ ցուցադրելու համար. Օրինակ՝ մենք օգտագործում ենք հետևման տեխնոլոգիաները ձեզ հետաքրքրող բովանդակությունը հիշելու համար, այնուհետև այն օգտագործում ենք ձեզ ավելի համապատասխան գովազդ ցուցադրելու համար, այդ թվում՝ երբ դուք այցելում եք մեկ այլ կայք: Հետևման տեխնոլոգիաները նաև օգնում են սահմանափակել գովազդ դիտելու քանակը, չափել գովազդային արշավների արդյունավետությունը և օգնել մեզ և մյուսներին հետևել թե արդյոք գովազդերը պատշաճ կերպով ցուցադրվել են: Այս նպատակով մենք սովորաբար հավաքում ենք կոնտակտային տվյալներ, IP հասցեի նման սարքի նույնացուցիչներ և օգտագործման մասին տեղեկություններ, ինչպիսիք են ձեր գովազդային փոխազդեցությունները և զննարկման պատմությունը:

    Մենք նաև այլ կազմակերպություններին թույլ ենք տալիս հետևման տեխնոլոգիաներ օգտագործել այս գովազդային նպատակների համար: Բացի այդ, մենք աշխատում ենք երրորդ կողմի պլատֆորմների և կայքերի հետ (օրինակ՝ սոցիալական ցանցերի հարթակներ)՝ նման երրորդ կողմի ծառայություններում և հարթակներում նպատակային գովազդներ մատուցելու ձեզ կամ ուրիշներին, և մենք կարող ենք փոխակերպել ձեր էլ․ հասցեն, հեռախոսահամարը կամ այլ տեղեկություններ եզակի արժեքի մը և տրամադրել զայն այս երրորդ կողմի հարթակներին համապատասխանեցնելու նպատակներով: Դուք կարող եք տեղեկություններ գտնել այս երրորդ կողմի հարթակների և կայքերի մասին մեր Թխուկի Համաձայնության Գործիքում:

    Օրենքով պահանջվող չափով, մենք կխնդրենք ձեր համաձայնությունը նախքան այս թխուկները տեղադրելը: Երրորդ կողմերի կողմից վերը նկարագրված շահերի վրա հիմնված գովազդի համար օգտագործվող, այդ թվում ՝ միջսարքերի հետևման միջոցով, որոշակի թխուկների մասին ավելին իմանալու և նման թխուկների վերաբերյալ որոշակի ընտրություն կատարելու համար, այցելեք Digital Advertising Alliance, Network Advertising Initiative, Digital Advertising Alliance-Canada, European Interactive Digital Advertising Alliance, կամ ձեր սարքի կարգավորումները:

  • (3) Ձեր դիտման փորձը վերլուծելու եվ բարելավելու համար. Վերլուծել, թե որ բովանդակությունն է ամենահանրաճանաչը և որն է ամենաշատը կամ ամենաքիչը դիտվում, և մեզ տրամադրել ընդհանուր տեղեկություններ Բովանդակությունը օգտագործողների մասին (օրինակ՝ տարիքը, սեռը և հետաքրքրության ոլորտները): Մենք նաև հիշում ենք ձեր կատարած ընտրությունները, օրինակ՝ ձեր լեզուն կամ տարածաշրջանը, ձեր փորձը բարելավելու և անհատականացնելու համար: Այս նպատակով մենք սովորաբար հավաքում ենք IP հասցեի նման սարքի նույնացուցիչներ և օգտագործման մասին տեղեկություններ, ինչպիսիք են ձեր զննարկման պատմությունը, սարքի և դիտարկիչի տեսակը և օպերացիոն համակարգը: Մենք օգտագործում ենք Adobe- ի, Google- ի և այլոց կողմից տրամադրվող վերլուծական ծառայությունները, որոնք կօգնեն մեզ վերլուծել և բարելավել ձեր դիտման փորձը, ինչպես նշված է այս պարբերությունում: Դուք կարող եք գտնել նրանց թխուկների քաղաքականությունը հետևյալ հղումներով՝ սեղմեք այստեղ Adobe- ի և այստեղ  Google- ի համար: Օրենքով պահանջվող չափով, մենք կխնդրենք ձեր համաձայնությունը նախքան այս թխուկները տեղադրելը: Եթե փոխում եք ձեր միտքը կամ չեք ցանկանում որ մենք օգտագործենք ձեր այցելությունների մասին տեղեկությունները այս կերպ, սեղմեք այստեղ Adobe-ի համար և այստեղ ՝ Google-ի համար՝ հրաժարվելու նրանց ծառայություններից և հետևեք ստորև ներկայացված հրահանգներին՝ այլ վերլուծական ծառայությունների համար:

Ինչպես կառավարել հետևման տեխնոլոգիաները

Մենք պահում ենք թխուկներից հավաքագրված տեղեկատվությունը օրենքով թույլատրված առավելագույն ժամկետով:

Օրենքով պահանջվող չափով, մենք կխնդրենք ձեր համաձայնությունը և հղում կտրամադրենք այս Քաղաքականությանը՝ նախքան ոչ էական թխուկներ (այսինքն՝ վերը նշված (2) և (3) կատեգորիաների թխուկները) տեղավորելը և նախքան ուղարկված էլփոստերում պիքսելային պիտակներ օգտագործելը (ինչը մենք խնդրում ենք ձեր ուղղակի մարքեթինգային նախապատվությունների հետ միաժամանակ): Դուք կարող եք ցանկացած պահի հետ վերցնել այս համաձայնությունը՝ օգտագործելով ստորև նկարագրված մեթոդները:

Եթե ​​դուք օգտագործում եք մեր Բովանդակությունը դիտարկիչի միջոցով և թխուկները տեղակայված են, կարող եք փոխել ձեր թխուկի նախընտրությունները և ցանկացած պահի հետ վերցնել ձեր համաձայնությունը՝ օգտագործելով Թխուկ ի Համաձայնության Գործիքը։ Մեր Բովանդակությունը օգտագործելու համար անհրաժեշտ չէ որ թխուկները միացված լինեն, բայց դրանք անջատելը կարող է ազդել մեր կայքերի և հավելվածների ձեր փորձի վրա:

Բացի այդ, դիտարկիչների մեծամասնության ցանկի Օգնության ընտրացանկը բացատրում է ինչպես կանխել ձեր դիտարկիչի նոր թխուկների ընդունումը, ինչպես ջնջել հին թխուկները, ինչպես պարտադրել որ դիտարկիչը ձեզ տեղեկացնէ նոր թխուկի ստացման մասին և ինչպես ընդհանրապես անջատել թխուկները:

Տեղորոշման տեխնոլոգիաներ

Գործող օրենսդրության համապատասխան, մենք կարող ենք օգտագործել GPS (գլոբալ դիրքավորման համակարգեր) ծրագրակազմ, աշխարհամեկուսացման և տեղորոշման այլ տեխնոլոգիաներ՝ ձեզ գտնելու (երբեմն ճշգրտորեն) որոշակի նպատակներով, ինչպիսիք են ձեր գտնվելու վայրի ստուգումը և բովանդակության և գովազդի առաքումը կամ սահմանափակումը (օրինակ՝ տարածաշրջանային սահմանափակումներ)՝ հիմնված ձեր գտնվելու վայրի վրա: Դուք կարող եք անջատել ճշգրիտ աշխարհագրական դիրքի հետևումը ձեր սարքի և (կամ) մեր Բովանդակության (եթե առկա է) տեղադրության կարգավորումների միջոցով:

PlayStation, Apple iOS, Android սարքեր և այլ միացված սարքեր

Երբ դուք մուտք եք գործում որոշակի հավելվածներ այս սարքերից՝ թխուկներ և այլ հետևման տեխնոլոգիաները ավտոմատ կերպով կպահվեն ձեր սարքում հետևյալ նպատակներով. ձեզ մուտք գործած պահելու, ծնողական վերահսկողության PIN կոդերի կառավարման և գործող օրենքով թույլատրված այլ նպատակների համար: Այս թխուկները էական նշանակություն ունեն ծրագրի աշխատանքի համար: Կախված նրանից թե որ սարքն եք օգտագործում, դուք կարող եք անջատել կամ հեռացնել այս թխուկները սարքից կարգավորումների միջոցով կամ ջնջելով հավելվածը կամ ձեր հաշիվը:

ԻՆՉՊԵՍ ԵՎ ՈՒՄ ՀԵՏ ԵՆՔ ՄԵՆՔ ԿԻՍՈՒՄ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Մենք կարող ենք կիսել ձեր Անձնական Տվյալները հետևյալ հանգամանքներում.

  • Ձեր համաձայնությամբ (ներառյալ մարքեթինգի և առաջխաղացման համար): Մենք կարող ենք խնդրել ձեր համաձայնությունը՝ կիսելու ձեր Անձնական տվյալները երրորդ կողմերին իրենց սեփական մարքեթինգային նպատակներով, և եթե դուք տալիս եք ձեր համաձայնությունը, մենք այն կկիսենք՝ համաձայն գործող օրենքի: Օրինակ, մենք կարող ենք կիսել ձեր Անձնական Տվյալները մարքեթինգային և գովազդային գործընկերների և բիզնես գործընկերների հետ: Մենք ձեզ տրամադրում ենք երրորդ կողմերի մանրամասները, որոնց հետ մենք կիսում ենք ձեր Անձնական Տվյալները ձեր համաձայնությունը ստանալու պահին: Երբեմն, ձեր կողմից ինտերակտիվ գործառույթի, վիջեթի կամ հավելվածի օգտագործման միջոցով, դուք կարող եք խնդրել որ մենք կիսենք ձեր Անձնական Տվյալները երրորդ մի կողմի հետ, և մենք դա կանենք այդ հանգամանքներում՝ գործող օրենքի համաձայն: Բացի այդ, եթե դուք ընտրում եք գրանցվել խթանման արշավի մը, օրինակ՝ մրցումի, մրցանակների խաղարկության կամ մրցույթի մը, ձեր Անձնական Տվյալները կարող են բացահայտվել երրորդ կողմերին՝ նման խթանման արշավի կառավարման նպատակով և նման խթանման պայմաններին համապատասխան: Սա կարող է նաև նշանակել, որ ձեր Անձնական Տվյալները կներառվեն հաղթողների ցուցակում կամ լավագույնս տեղադրված կլինեն: Եթե ​​օգտագործողի կողմից ստեղծված բովանդակություն եք ներկայացնում կայքին կամ հավելվածին, այս բովանդակությունը կբացահայտվի հրապարակայնորեն:
  • Մեզի համար ծառայություններ մատուցող երրորդ կողմեր: Մենք տվյալները կիսում ենք մեր բիզնես գործընկերների, ինչպես նաև երրորդ կողմերի հետ, ովքեր կատարում են մեր անունից գործառույթներ, ինչպիսիք են՝ մեր կայքի և ծրագրերի հյուրընկալումը կամ գործարկումը, էլփոստեր ուղարկելը, մարքեթինգային և գովազդային ծառայությունների մատուցումը և տվյալների վերլուծությունը: Այն դեպքում երբ գնումներ եք կատարում մեր կայքերից կամ հավելվածներից մեկից, մենք ձեր Անձնական Տվյալները կկիսենք երրորդ կողմերի հետ`ձեր քարտի վճարումը մշակելու և ձեր պատվերը առաքելու համար:
  • Դուստր ձեռնարկությունների հետ փոխանակում: Ձեր Անձնական Տվյալները մենք կիսում ենք SPE-ի այլ կազմակերպությունների հետ, որոնք ներգրավված են վերը թվարկված նպատակների համար տվյալների մշակման ժամանակ: Մենք կարող ենք նաև ձեր Անձնական Տվյալները կիսել Sony խմբի այլ ընկերությունների հետ`վերլուծական նպատակներով և ուղղակի շուկայավարման նպատակներով` համապատասխան գործող օրենսդրությանը: Այս բաժնի համաձայն կիսված Անձնական Տվյալների կառավարման համար պատասխանատու կազմակերպությունը տրված է այստեղ:
  • Բիզնեսի վերակազմակերպում: SPE-ն կամ դրա ցանկացած ակտիվները, ներառյալ Բովանդակությունը, կարող են վաճառվել, կամ կարող են տեղի ունենալ այլ գործարքներ որոնցում ձեր Անձնական Տվյալները կարող են համարվել գործարքի բիզնես ակտիվներից մեկը: Այս դեպքում ձեր Անձնական Տվյալները կարող են փոխանցվել գնորդին կամ ապագա գնորդին`օրենքով թույլատրված չափով՝ գործարքի շրջանակներում կամ ցանկացած պատշաճ ուսումնասիրության գործընթացի ընթացքում:
  • Պարտադիր բացահայտումներ և իրավական պաշտպանություն: Մենք կարող ենք տեղեկատվություն փոխանցել պետական և իրավապահ մարմինների ինչպես նաև այլ կողմերի հետ, որոնք ներգրավված են կամ մտադիր են ներգրավվիլ իրավական վարույթներում օրինական պարտականություններ կատարելու նպատակով, երբ մենք բարեխղճորեն հավատում ենք որ օրենքը դա պահանջում է՝ ստուգելու կամ կիրառելու մեր տեղադրած Օգտագործման Պայմանները սույն Քաղաքականության հետ համատեղ; կամ որտեղ դա անհրաժեշտ է մեզ կամ երրորդ կողմերի համար`մեր կամ նրանց իրավունքները, գույքը, անվտանգությունը կամ ապահովությունը պաշտպանելու համար:

ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ

Մեր Բովանդակությունը հյուրընկալվում և շահագործվում է մեր կամ Միացյալ Նահանգների և այլ երկրների մեր ծառայություն մատուցողների կողմից: Որպես այդպիսին, ձեր Անձնական Տվյալները կփոխանցվեն և կմշակվեն Միացյալ Նահանգներում և այլ երկրներում, որոնք չեն կարող ապահովել տվյալների պաշտպանության նույն մակարդակը ինչ ձեր հայրենի երկիրը: Երկրների ցանկի համար որտեղ կարող են փոխանցվել ձեր Անձնական Տվյալները, տեսեք այստեղ: Մենք տրամադրում ենք համապատասխան պաշտպանություն միջազգային փոխանցումների համար ինչպես պահանջվում է օրենքով`միջազգային տվյալների փոխանցման համար: Ինչ վերաբերում է Միացյալ Թագավորությունից կամ Եվրոպական Տնտեսական Տարածքից («ԵՏՏ») ծագող փոխանցումներին, եթե փոխանցումը չի իրականացվում համարժեքության վերաբերյալ որոշման կամ համապատասխանության կարգավորման (կամ համարժեքի) առարկա երկրի մը, մենք կիրառում ենք համապատասխան լուծումներ՝ կարգավորելու անդրսահմանային փոխանցումները, ինչպես պահանջվում է կիրառելի օրենսդրությամբ, ինչպիսիք են ԵՏՏ-ի հետ կապված ստանդարտ պայմանագրային դրույթները, որոնք հաստատվել են Եվրոպական հանձնաժողովի կողմից; և Միացյալ Թագավորության հետ՝ ստանդարտ պայմանագրային դրույթներ, որոնք հաստատվել են Միացյալ Թագավորության կառավարության կողմից: Համաձայն նման օրենքների՝ դուք կարող եք պահանջել մեր գործող համապատասխան մեխանիզմների պատճենը՝ կապվելով մեզ հետ, ինչպես մանրամասն ներկայացված է այստեղ: Այն դեպքում երբ դա պահանջվում է նման օրենքներով, կարող եք պահանջել մեր կողմից ստեղծված համապատասխան մեխանիզմների պատճենը` կապվելով մեզ հետ ինչպես ստորև մանրամասն նկարագրված է: Այն դեպքում երբ ձեր համաձայնությունը պահանջվում է գործող օրենսդրությամբ Անձնական Տվյալների միջազգային փոխանցման համար, օգտագործելով Բովանդակությունը և մեզ տրամադրելով ձեր Անձնական Տվյալները, դուք համաձայնում եք ձեր Անձնական Տվյալների միջազգային փոխանցմանը:

ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Այն դեպքում, երբ դա պահանջվում է գործող օրենսդրությամբ, դուք կարող եք իրավունք ստանալ հաստատելու որ մենք պահպանում ենք ձեզ վերաբերող որոշ Անձնական Տվյալներ, ստուգելու դրանց բովանդակությունը, ծագումը և ճշգրտությունը, ինչպես նաև մուտք գործելու, վերանայելու, տեղափոխելու, ջնջելու կամ արգելափակելու կամ առարկելու կամ հետ վերցնելու որոշակի Անձնական Տվյալների մշակման ձեր համաձայնությունը (առանց ազդելու ձեր համաձայնության հիման վրա մշակման օրինականության վրա՝ մինչև դրա հետ վերցվիլը): Մասնավորապես, դուք կարող եք մեզանից խնդրել չօգտագործել ձեր Անձնական Տվյալները երբ մենք պրոֆիլավորում ենք իրականացնում ուղղակի շուկայավարման նպատակների կամ ձեր համաձայնության հիման վրա ցանկացած այլ մշակման համար:

Խնդրում ենք այցելել այս էջը ձեր կիրառելի իրավունքներից օգտվելու և գաղտնիության հետ կապված ընդհանուր հարցերի նկատմամբ մեզ հետ կապվելու և դիմում ներկայացնելու համար: Մենք կարող ենք որոշակի տեղեկություններ պահանջել Անձնական Տվյալներին հասանել պահանջող գործելու անհատի ինքնությունը ճշտելու նպատակով:

Մենք ողջամիտ ջանքեր կգործադրենք որպեսզի հնարավորինս շուտ փոփոխություններ կատարենք մեր այն ժամանակվա ակտիվ և համապատասխան սպառողների տվյալների շտեմարաններում, բայց միշտ չէ որ հնարավոր է փոխել, հեռացնել կամ ջնջել ձեր տեղեկությունները կամ հրապարակային գրառումներները մեր տվյալների բազաներից; հետեվաբար մնացորդային և (կամ) պահված տվյալները հետագայում կարող են մնալ արխիվացված` եթե մեր կողմից այս տվյալների պահպանումը համապատասխանում է գործող օրենսդրության համաձայն ձեր տվյալների սուբյեկտի իրավունքների կատարումից ազատմանը: Ավելին, մենք իրավունք ենք վերապահում պահպանել ձեր Անձնական Տվյալները (ա) ինչպես թույլատրվում է գործող օրենսդրությամբ; բ) ինչպես պահանջվում է գործող օրենսդրությամբ; և (գ) այնքան ժամանակ որքանով ողջամտորեն անհրաժեշտ է այն նպատակների իրականացման համար որոնց համար տվյալները պահվում են, բացառությամբ գործող օրենսդրությամբ արգելված աստիճանի:

Դուք կարող եք հրաժարվել էլփոստային տեղեկագրեր ստանալուց` հետևելով այդ էլփոստերու մեջ տրամադրված հրահանգներին։ Եթե ​​գրանցվեք SMS կամ MMS հաղորդագրություններ ստանալու համար, կարող եք ապաբաժանորդագրվել այդ ստացված հաղորդագրություններից՝ պատասխանելով «STOP»: Գործարքային հաշվի հաղորդագրությունները չեն փոխվի եթե հրաժարվեք շուկայավարման հաղորդակցություններից:

ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈԹՅՈՆ

Մենք պահպանում ենք տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ` Անձնական Տվյալների կորստից, չարաշահումից, փոփոխությունից կամ չմտածված ոչնչացումից պաշտպանելու համար: Չնայած մենք ձգտում ենք պաշտպանել ձեր տվյալները, մենք չենք կարող լիովին ապահովել նման տեղեկությունների անվտանգությունը: Խնդրում ենք տեղյակ լինել, որ անվտանգության ոչ մի միջոց կատարյալ կամ անթափանցելի չէ: Եթե ​​հիմքեր ունեք ենթադրելու որ մեզ հետ ձեր փոխազդեցությունն այլևս ապահով չէ, խնդրում ենք անմիջապես կապվել մեզ հետ ինչպես նշված է հետևյալ «Կապ մեզ հետ» էջում:

ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ձեզանից չի պահանջվում տրամադրել սույն Գաղտնիության և Թխուկների Քաղաքականության մեջ նշված բոլոր Անձնական Տվյալները մեր Բովանդակությունը օգտագործելու կամ մեզ հետ փոխազդվելու համար, սակայն որոշակի գործառույթներ անհասանելի կլինեն եթե չտրամադրեք որոշակի Անձնական Տվյալներ: Եթե ​​դուք չեք տրամադրում որոշակի Անձնական Տվյալներ, մենք կարող ենք չկարողանալ պատասխանել ձեր խնդրանքին, գործարք կատարել ձեզ հետ կամ տրամադրել ձեզ շուկայավարություն որը, մեր կարծիքով, դուք օգտավետ էք համարում:

ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՈՒՄ ԵՎ ՊՐՈՖԻԼԱՎՈՐՈՒՄ

Մենք չենք կիրառում ավտոմատ որոշումների ընդունում առանց մարդու միջամտության, ներառյալ պրոֆիլավորումը, այնպես որ դա իրավական ազդեցություն ունենա ձեր մասին կամ այլ կերպ էապես ազդի ձեզ վրա:

ՊԱՀՊԱՆՈՒՄ

Անձնական Տվյալների համար որոնք մենք հավաքում և վերամշակում ենք վերը նկարագրված նպատակների համար, մենք պահպանում ենք այդ Անձնական Տվյալները ոչ ավելի քան անհրաժեշտ է այն ժամանակահատվածի համար որն անհրաժեշտ է սույն Գաղտնիության և Թխուկների Քաղաքականության մեջ նշված նպատակներին հասնելու համար։ Սա կարող է ներառել Անձնական տվյալների պահպանումն ավելի երկար քան այն ժամանակահատվածը որի համար մենք տրամադրում ենք ձեզ մեր ծառայությունները՝ հարկային, կորպորատիվ, համապատասխանության, դատավարության և այլ օրինական իրավունքներն ու պարտականությունները կարգադրելու համար: Մենք պահպանում ենք շուկայավարման գործունեության հետ կապված Անձնական Տվյալները գործող օրենսդրությամբ թույլատրված ժամանակահատվածի համար (եթե ավելի վաղ չվերցնեք ձեր համաձայնությունը), իսկ պահանջի դեպքում մենք ապահով կերպով կջնջենք այդ տվյալները` գործող օրենսդրությանը համապատասխան:

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել սույն Գաղտնիության և Թխուկների Քաղաքականությունը, քանի որ մեր ծառայություններն ու գաղտնիության գործելակերպը փոխվում են կամ ինչպես պահանջվում է օրենքով: Մեր Գաղտնիության և Թխուկների Քաղաքականության ուժի մեջ մտնելու ամսաթիվը տեղադրված է վերևում, և մենք խրախուսում ենք ձեզ պարբերաբար այցելել մեր Բովանդակությունը՝ տեղեկություններ ստանալու մեր գաղտնիության գործելակերպի մասին: Մենք կտեղադրենք Գաղտնիության և Թխուկների Քաղաքականության թարմացված տարբերակը մեր Բովանդակության վրա և կխնդրենք ձեր համաձայնությունը երբ օրինականորեն պահանջվում է գործող օրենսդրությամբ:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵS

Եթե ​​ունեք որևէ հարց կամ մեկնաբանություն այս Գաղտնիության և Թխուկների Քաղաքականության կամ մեր գաղտնիության գործելակերպի վերաբերյալ, դիմեք մեզ՝ սեղմելով այստեղ տռված տարբերակներից մեկին կամ գրելով մեզ այստեղ նշված կազմակերպության համապատասխան հասցեով:

Դուք կարող եք նաև իրավունք ունենալ բողոք ներկայացնել վերահսկիչ մարմնին տվյալների պաշտպանության համար այն երկրում որտեղ դուք ապրում եք, որտեղ աշխատում եք կամ որտեղ գտնում եք, որ տվյալների պաշտպանության խախտում է տեղի ունեցել:

***

© 2022 Sony Pictures Entertainment Inc.  Բոլոր իրավունքները պաշտպանված են։