Skip to main content

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ուժի մեջ է մտել: 27 July, 2022

Ներածություն

Սույն օգտագործման պայմանները (սույն «Պայմանները») վերաբերում են Sony Pictures Entertainment-ի (Sony Corporation-ի բաժանմունքներից մեկի) կայքերին, առցանց ծառայություններին, ծրագրաշարին կամ հավելվածներին («Ծառայություններ»), որոնք կապված են սույն Պայմանների հետ։ Սույն Պայմաններում մենք օգտագործում ենք “SPE”, «մենք» կամ «մեզ» կամ «մեր»՝ նկատի ունենալով Sony Pictures Entertainment-ի ձեռնարկությունները։ Sony Pictures Entertainment Inc.-ի հետ միասին, որոշակի Ծառայության համար պատասխանատու SPE ձեռնարկությունը (հավաքականորեն՝ տվյալների վերահսկիչ) կարող եք գտնել՝ սեղմելով այստեղ։ Sony Pictures Entertainment Inc.-ի կորպորատիվ գրասենյակները գտնվում են 10202 West Washington Boulevard, Culver City, California 90232 USA հասցեում։ Ընդունելով այս Պայմանները կամ այցելելով կամ այլ կերպ օգտագործելով կիրառելի Ծառայությունը ցանկացած ձևով (ըստ կիրառելիության), Դուք համաձայնում եք ընդունել և պարտավորված լինել սույն Պայմաններով և ցանկացած կիրառելի Լրացուցիչ Պայմաններով (ինչպես սահմանված է ստորև) և հաստատում եք, որ կարդացել և հասկացել եք դրանք: Դուք նաև ընդունում և համաձայնում եք մեր տվյալների գործելակերպերին, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության և թխուկների քաղաքականություն -ում և ցանկացած այլ պայմանների, որոնք ներկայացված են Ծառայության համապատասխան հատվածում։

 

Սույն Պայմաններում «Դուք» կամ «Ձեր» ասելով նկատի ունենք՝

  • եթե Դուք սպառող եք, այն անհատին, ով օգտագործում է Ծառայությունը այնպիսի նպատակով, որն ամբողջությամբ կամ հիմնականում դուրս է իրենց առևտրից, բիզնեսից, արհեստից կամ մասնագիտությունից, և
  • եթե Դուք սպառող չեք՝ (ա) այն բիզնեսը, որի վրա Դուք իրավասու եք դնելու իրավական պարտավորություններ, կամ (բ) անձը, որն օգտագործում է Ծառայությունը նպատակներով, որոնք ամբողջությամբ կամ հիմնականում դուրս չեն իրենց առևտրից, բիզնեսից, արհեստից կամ մասնագիտությունից (յուրաքանչյուր դեպքում՝ «Բիզնես»):

Սույն Պայմաններն ազդում են Ձեր օրինական իրավունքների, պատասխանատվությունների և պարտավորությունների վրա և կարգավորում են Ձեր կողմից Ծառայության օգտագործումը: Դրանք ներառում են տարբեր սահմանափակումներ և բացառումներ, ինչպես նաև իրավասության վերաբերյալ դրույթ, որը կարգավորում է, թե որտեղ են լուծվելու վեճերը: Եթե Դուք չեք ցանկանում պարտավորված լինել այս Պայմաններով և որևէ Լրացուցիչ Պայմաններով, մի՛ օգտվեք Ծառայությունից և ապատեղադրեք Ծառայության ցանկացած ներբեռնումներ և հավելվածներ:

Լրացուցիչ Պայմաններ

Որոշ դեպքերում Ծառայությանը կցված լրացուցիչ կամ տարբեր պայմանները վերաբերում են Ձեր կողմից Ծառայության որոշակի մասերից օգտվելուն (առանձին-առանձին և հավաքականորեն՝ «Լրացուցիչ Պայմաններ»): Եթե սույն Պայմանների և Լրացուցիչ Պայմանների միջև առկա է հակասություն, ապա գերակայում են սույն Պայմանները, բացառությամբ այն դեպքերի, երբ Լրացուցիչ Պայմաններում հստակորեն այլ բան է նշված։

Սույն Պայմանների և Լրացուցիչ պայմանների թարմացումները

Մենք կարող ենք փոխել սույն Պայմանները և Լրացուցիչ Պայմանները՝ Ծառայությանը կցելով նոր կամ փոփոխված պայմաններ, որոնք առավել ամբողջական կերպով բացատրված են այստեղ։ Ցանկացած նման փոփոխությունից հետո Ձեր կողմից Ծառայության օգտագործումը շարունակելը նշանակում է վերանայված Պայմանների և կիրառելի Լրացուցիչ պայմանների ընդունում Ձեր կողմից: Դուք չեք կարող փոխել այս Պայմանները:

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

  1. Սեփականություն. Ծառայությունը և դրա ամբողջ բովանդակությունը (“«Բովանդակություն»”), այդ թվում՝ բոլոր հեղինակային իրավունքները, արտոնագրերը (պատենտները), ապրանքային նշանները, սպասարկման նշանները, ապրանքային անունները և Ծառայության ու Բովանդակության նկատմամբ մտավոր սեփականության բոլոր այլ իրավունքները (“«Մտավոր Սեփականություն»”) պատկանում են SPE-ին, մեր Sony խմբի ընկերություններին և մասնաճյուղերին, մեր արտոնագրողներին և որոշակի այլ երրորդ կողմերի կամ վերահսկվում են նրանց կողմից: Բովանդակության և Մտավոր Սեփականության նկատմամբ Ծառայության միջոցով հասանելի բոլոր իրավունքները, սեփականության իրավունքները և բաժինները հանդիսանում են SPE-ի, մեր Sony խմբի ընկերությունների  և մասնաճյուղերի, մեր արտոնագրողների կամ որոշակի այլ երրորդ կողմերի սեփականությունը և հնարավորինս լիարժեք կերպով պաշտպանված են բոլոր կիրառելի հեղինակային իրավունքներով, ապրանքային նշաններով, արտոնագրերով և (կամ) մտավոր սեփականության և անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ այլ իրավունքներով ու օրենքներով, այդ թվում՝ Ձեր բնակության երկրի կիրառելի հեղինակային իրավունքներով, ապրանքային նշաններով, արտոնագրերով և (կամ) մտավոր սեփականության և անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ այլ իրավունքներով ու օրենքներով կամ միջազգային օրենքներով։ SPE-ին է պատկանում Ծառայության վերաբերյալ Բովանդակության ընտրության, կազմման, հավաքման, դասավորման և ընդլայնման հեղինակային իրավունքը:
  2. Ծառայությունից և Բովանդակությունից օգտվելու Ձեր իրավունքները
    1. Ծառայությունից և բովանդակությունից օգտվելու Ձեր իրավունքը կախված է Ձեր կողմից սույն Պայմանների և Լրացուցիչ Պայմանների խստիվ պահպանումից։ Կիրառելի օրենքով թույլատրված առավելագույն չափով մենք մեզ իրավունք ենք վերապահում դադարեցնելու Ծառայության և Բովանդակության հասանելիության և դրանցից օգտվելու Ձեր իրավունքը՝ սույն Պայմանների կամ որևէ Լրացուցիչ Պայմանների ցանկացած խախտման դեպքում: Այցելելով կամ օգտվելով Ծառայություններից՝ Դուք ներկայացնում և երաշխավորում եք, որ Ձեր մուտքը կամ օգտվելը համապատասխանում են Ձեր բնակության վայրի իրավասության շրջանի կիրառելի օրենքին: Այս իրավունքները ոչ-բացառիկ են, սահմանափակ, ինչպես նաև մեր կողմից ցանկացած պահի մեր հայեցողությամբ չեղարկման ենթակա՝ առանց նախապես ծանուցման կամ պարտավորության՝ կիրառելի օրենքով թույլատրված առավելագույն չափով: Քանի որ Ծառայություն և Բովանդակություն մուտք գործելու և օգտագործելու Ձեր իրավունքը պատկանում է անձամբ Ձեզ, Դուք չեք կարող Ձեր իրավունքը հատկացնել կամ փոխանցել մեկ ուրիշին. այդպես վարվելու ցանկացած փորձ անվավեր է: Դուք կարող եք՝ Ձեր անձնական, ոչ-առևտրային, օրինական օգտագործման համար (հավաքականորեն հետևյալները «SPE-ի Լիցենզավորված Տարրերն» են) միայն.
      1. Ցուցադրել, դիտել, օգտագործել և նվագարկել Բովանդակությունը համակարգչով, շարժական կամ համացանցին միացված կամ նման թույլտվություն ունեցող այլ սարքով ( «Սարք») և (կամ) տպել Բովանդակության մեկ օրինակ (բացառությամբ սկզբնաղբյուրի և օբյեկտի ծածկագրերի՝ անմշակ ձևով կամ այլ կերպ), ինչպես որ դա ցուցադրվում է Ձեզ,
      2. Ուղղակիորեն համացանցից դիտել ցանկացած կիրառելի Բովանդակություն՝ օգտագործելով վիջեթներից որևէ մեկը և (կամ) այլ ուղիղ միացմամբ համացանցից տեսանյութեր ցուցադրող թվային նվագարկիչներ, եթե այդպիսիք առկա են, որոնք տրամադրվում են Ծառայությունում (ցանկացած նման վիջեթ կամ ուղիղ միացմամբ համացանցից տեսանյութեր ցուցադրող այլ թվային նվագարկիչ կոչվում է «Ծառայության Վիջեթ»),
      3. (3) Կտրել և փակցնել Ծառայության միջոցով հստակորեն Ձեզ տրամադրված որոշակի ծածկագիր (անկախ այն բանից՝ նման գործառույթը նախատեսվա՞ծ է որպես «համօգտագործման» գործառույթ, թե՝ ոչ)՝ զետեղելու, վերահրապարակելու, պահպանելու և (կամ) ցուցադրելու կոնկրետ այն բովանդակությունը, որին նման ծածկագիրն առնչվում է Ձեր անձնական, հարմարեցված սոցիալական ցանցի կայքէջ(եր)ում, վեբ բլոգ(ներ)ում կամ միկրոբլոգ(ներ)ում (հավաքականորեն՝ Ձեր «Անձնական սոցիալական ցանց», որի սահմանումը հստակորեն բացառում է ցանկացած Գործարար ցանց կամ Գործարար օգտագործում), և (կամ), եթե Ծառայությունն ապահովում է «վիջեթ խլելու և զետեղելու» գործառույթը, «խլել» Ծառայության Վիջեթը և զետեղել, վերահրապարակել, պահպանել և (կամ) ցուցադրել նման Ծառայության Վիջեթը Ձեր Անձնական Սոցիալական Ցանցում,
      4. Կտրել և փակցնել Ծառայության միջոցով հստակորեն Ձեզ տրամադրվող որոշակի ծածկագիր և (կամ) եթե Ծառայությունն ապահովում է «վիջեթ խլելու և զետեղելու» գործառույթը, «խլել» Ծառայության Վիջեթը՝ այդ ծածկագիրը և (կամ) Ծառայության Վիջեթը, կիրառելիության դեպքում, փոխանցելու Ձեր ընկերներին, որպեսզի նրանք կարողանան դիտել այնտեղ պարունակվող Ծառայությունը և Բովանդակությունը, և (կամ), եթե նրանք ցանկանում են, իրենք կարողանան զետեղել փոխանցված ծածկագիրը կամ Ծառայության վիջեթը իրենց Անձնական Սոցիալական Ցանցում կամ դա վերափոխանցել իրենց ընկերներին,
      5. Եթե Ծառայությունը ներառում է «Ուղարկել ընկերոջը» կամ նույնպիսի գործիք, որը Ձեզ թույլ է տալիս նախաձեռնել և Ձեր ընկերներից մեկին ուղարկել էլ. նամակ, որը ներառում է Բովանդակություն, և եթե տվյալ գործիքը գործում է, օգտագործել գործիքը՝ խնդրելու, որ Ծառայության սերվերները Ձեր հաղորդագրությունը փոխանցեն Ձեր ընկերոջը Ձեր անունից,
      6. Եթե Ծառայությունը պարունակում է «Ներբեռնում» հղում Բովանդակության որևէ մասի կողքին (այդ թվում, առանց սահմանափակման, պատկեր, պատկերակ, պաստառ, երաժշտական կատարում, տեսանյութ, թրեյլեր, RSS հոսք), ապա Դուք կարող եք ներբեռնել այդպիսի Բովանդակության միայն մեկ օրինակ՝ միայն մեկ Սարքի վրա,
      7. Ներբեռնել, տեղադրել և օգտագործել ցանկացած ծրագրակազմի մեկ օրինակ, ներառյալ հավելվածները, որոնք մենք հասանելի ենք դարձնում Ծառայության («Ծրագրաշար») միջոցով Ձեր Սարքի վրա՝ միայն մեքենայով գործարկվող օբյեկտի ծածկագրի ձևով, և տրամադրում ենք մեկ լրացուցիչ պահուստային օրինակ, սակայն պայմանով, որ Դուք հասկանում և համաձայն եք, որ (i) Ձեզ թույլ տալով ներբեռնել Ծրագրաշարը, SPE-ն Ձեզ չի փոխանցում Ծրագրաշարի սեփականության իրավունք (այսինքն, Ձեզ պատկանում է այն կրիչը, որի վրա գրանցված է Ծրագրաշարը, սակայն Ծրագրաշարի սեփականատերը (որը կարող է լինել SPE-ն և (կամ) նրա՝ երրորդ կողմ հանդիսացող Ծրագրաշարի արտոնագրող) կպահպանի այդ Ծրագրաշարի նկատմամբ ամբողջական և լիարժեք իրավունքը). (ii) Դուք չեք կարող պատճենել, փոփոխել, հարմարեցնել, որևէ լեզվով թարգմանել, տարածել կամ ստեղծել Ծրագրաշարի վրա հիմնված ածանցյալ աշխատանքներ՝ առանց SPE-ի նախնական գրավոր համաձայնության. (iii) Դուք չեք կարող տրամադրել, վարձակալել, վարձով կամ փոխարինաբար տալ Ծրագրաշարը որևէ անձի կամ կազմակերպության, և Ծրագրաշարը ենթալիցենզավորելու, փոխանցելու կամ հատկացնելու Ձեր ցանկացած փորձ անվավեր է և ոչ մի ազդեցություն չունի. (iv) դուք չեք կարող կազմաքանդել, ապամոնտաժել, հակադարձ կերպով նախագծել կամ փորձել վերակառուցել, նույնականացնել կամ հայտնաբերել որևէ սկզբնաղբյուրի ծածկագիր, հիմքում ընկած գաղափարներ, օգտագործողի միջերեսի հիմքում ընկած հնարքներ կամ Ծրագրաշարի ալգորիթմները որևէ կերպ, բացառությամբ այն չափով, որքանով վերը նշված սահմանափակումն արգելված է կիրառելի օրենքով,
      8. Եթե Ձեզ հասանելի է, Ծառայության համար ձեռք բերեք գրանցված անձնական հաշիվ (և (կամ) առնչվող օգտանուն և գաղտնաբառ) և շփվեք Ծառայության այլ օգտատերերի հետ՝ ի թիվս Ծառայության վրա հիմնված զրուցասենյակների, հաղորդագրությունների տախտակների, սոցիալական ցանցերի, առցանց բազմախաղացող խաղերի և (կամ) Ծառայությունում առաջարկվող այլ գործունեության կամ նույնպիսի ծառայությունների,
      9. Կապվեք Ծառայությանը որևէ կայքից կամ այլ առցանց ծառայությունից, եթե. (ա) հղումները ներառում են միայն տեքստ և չեն օգտագործում որևէ Մտավոր Սեփականություն, (բ) Ձեր կայքի հղումները և բովանդակությունը չեն ենթադրում որևէ փոխկապակցվածություն SPE-ի (կամ մեր Sony խմբի ընկերությունների և մասնաճյուղերի) հետ կամ չեն առաջացնում որևէ այլ շփոթություն, և (գ) Ձեր կայքում առկա հղումներն ու բովանդակությունը SPE-ն, կամ մեր Sony խմբի ընկերությունները և մասնաճյուղերը, կամ մեր համապատասխան ապրանքներն ու ծառայությունները չեն ներկայացնում կեղծ, ապակողմնորոշիչ, նվաստացնող կամ այլապես վիրավորական ձևով և չեն պարունակում անօրինական, վիրավորական, անպարկեշտ, անվայել, հեշտասիրական, կեղտոտ, բռնի, սպառնացող, հետապնդող կամ հայհոյալից բովանդակություն, կամ այնպիսի բովանդակություն, որը խախտում է որևէ երրորդ կողմի որևէ իրավունք կամ այլ կերպ առարկելի է SPE-ի համար։ SPE-ն իրեն իրավունք է վերապահում կասեցնելու կամ արգելելու Ծառայությանը կապվելը ցանկացած պատճառով, իր հայեցողությամբ, առանց նախապես ծանուցման կամ որևէ տեսակի պարտավորության Ձեր կամ որևէ երրորդ կողմի նկատմամբ,
      10. Օգտագործել ցանկացած այլ գործառույթ, որը հստակորեն տրամադրվում է SPE-ի կողմից Ծառայության նկատմամբ կամ Ծառայության միջոցով՝ օգտատերերի կողմից օգտագործվելու նպատակով՝ սույն Պայմանների (այդ թվում, առանց սահմանափակման, Օգտատիրոջ Կողմից Ստեղծված Բովանդակություն ստեղծելու և (կամ) օգտագործելու գործառույթը (ինչպես սահմանված է ստորև)) և ցանկացած կիրառելի Լրացուցիչ Պայմանների բավարարման դեպքում։
  3. Ուրիշների իրավունքները։ Ծառայությունից օգտվելիս Դուք պետք է հարգեք ուրիշների, ինչպես նաև SPE-ի և մեր Sony խմբի ընկերությունների և մասնաճյուղերի մտավոր սեփականությունն ու իրավունքները: Ձեր կողմից Բովանդակության չարտոնված օգտագործումը կարող է խախտել այլոց իրավունքները և կիրառելի օրենքները և կարող է Ձեզ համար առաջացնել քաղաքացիական և քրեական պատասխանատվություն: Եթե կարծում եք, որ Ձեր աշխատանքի նկատմամբ իրավունքը խախտվել է Ծառայության միջոցով, տես Բաժին 5 ստորև։
  4. Բովանդակության և Ծառայության նկատմամբ չտրամադրված բոլոր իրավունքների վերապահում։ Սույն Պայմանները և ցանկացած կիրառելի Լրացուցիչ Պայմանները ներառում են Ծառայությունից և Բովանդակությունից օգտվելու և մուտք գործելու իրավունքի միայն նեղ, սահմանափակ շնորհումներ: ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՀՍՏԱԿՈՐԵՆ ՉԵՆ ՇՆՈՐՀՎԵԼ ՁԵԶ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ SPE-Ի ԵՎ ՆՐԱ ԱՐՏՈՆԱԳՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻ ԿՈՂՄԻՑ: Որևէ Բովանդակության կամ Ծառայության չարտոնված օգտագործումը ցանկացած նպատակով արգելվում է:

ՁԵՐ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

  1. Օգտատիրոջ Կողմից Ստեղծված Բովանդակություն.
    1. Ընդհանուր։SPE-ն այժմ կամ ապագայում կարող է Ծառայության օգտատերերին հնարավորություն առաջարկել՝ ստեղծելու, կառուցելու, հրապարակելու, վերբեռնելու, ցուցադրելու, հանրայնացնելու, տարածելու, հաղորդելու, հեռարձակելու կամ Ծառայության միջոցով այլ կերպ հասանելի դարձնելու կամ ուղարկելու, կամ մեր էջերում կամ ի պատասխան մեր էջերի կամ ցանկացած երրորդ կողմի հարթակների գրառումներին կամ որևէ միջոցով կամ ձևով մեր գովազդներից կամ մարքեթինգային արշավներից որևէ մեկի հետ կապված, կամ այլ կերպ մեզ ուղարկելու (օրինակ, մեր «Ֆեյսբուք»-ի կամ սոցցանցաային այլ էջերում՝ ի պատասխան մեր թվիթների՝ վիճակախաղի կամ մրցույթների միջոցով կամ փոստով) (հավաքականորեն՝ «ուղարկել») հաղորդագրություններ, տեքստ, նկարազարդումներ, ֆայլեր, պատկերներ, գրաֆիկա, լուսանկարներ, մեկնաբանություններ, պատասխաններ, հնչունային ֆայլեր, երաժշտություն, տեսանյութեր, տեղեկություններ, բովանդակություն, վարկանիշներ, կարծիքներ, տվյալներ, հարցեր, առաջարկներ, անձնական տվյալներ կամ այլ տեղեկություններ կամ նյութեր և դրանցում բովանդակվող գաղափարները (հավաքականորեն, սակայն բացառելով դրանցում ներառված SPE-ի Լիցենզավորված Տարրերը «Օգտատերերի Կողմից Ստեղծված Բովանդակություն» կամ «ՕԿՍԲ»): Դուք կարող եք ՕԿՍԲ ուղարկել Ձեր պրոֆիլի, ֆորումների, բլոգների, հաղորդագրությունների տախտակների, սոցիալական ցանցերի միջավայրերի, բովանդակության ստեղծման գործիքների, խաղի, սոցիալական համայնքների, «Կապ մեզ հետ» տեսակի գործիքների, էլ.փոստի և հաղորդակցման այլ գործառույթների միջոցով: Բացառությամբ այն իրավունքների և լիցենզիայի, որոնք Դուք տրամադրում եք սույն Պայմաններում և, կախված ցանկացած կիրառելի Լրացուցիչ Պայմաններից, Դուք պատասխանատու եք և պահպանում եք ցանկացած օրինական իրավունք, կոչում և շահ, որը ունեք Ձեր ՕԿՍԲ-ում, բացառությամբ ստորև լիցենզավորված չափի: . Խնդրում ենք տեղյակ լինել, որ նման իրավիճակներում բացահայտված կամ հասանելի դարձված ցանկացած բովանդակություն կարող է մշակվել SPE-ի կողմից մարքեթինգային նպատակներով և (կամ) բարելավելու իր ծառայությունները, ապրանքները և մարքեթինգը:
    2. Ձեր՝ Օգտատերերի Կողմից Ստեղծված Բովանդակության ոչ գաղտնի լինելը:Բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան է սահմանված Ծառայության հրապարակած Գաղտնիության և թխուկների քաղաքականություն, բաժնում կամ որևէ կիրառելի Լրացուցիչ Պայմաններում, Դուք համաձայնում եք, որ (ա) կիրառելի օրենքով թույլատրված առավելագույն չափով Ձեր ՕԿՍԲ-ը մեր կողմից կհամարվի ոչ գաղտնի և չարտոնագրված՝ անկախ այն բանից՝ Դուք դրանք կնշեք որպես «գաղտնի», «արտոնագրված » կամ նման այլ բան, և չի վերադարձվի, (բ) կիրառելի օրենքով չարգելված առավելագույն չափով SPE-ն Ձեր ՕԿՍԲ առնչությամբ որևէ տեսակի պարտավորություն չի ստանձնում Ձեր կամ որևէ երրորդ կողմի նկատմամբ։ Պահանջի դեպքում Դուք պետք է ներկայացնեք փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են նման բովանդակության նկատմամբ իրավունքների իսկությունը հաստատելու և Ձեր կողմից սույն Պայմանների կամ որևէ կիրառելի Լրացուցիչ Պայմանների կատարումը հավաստելու համար: Դուք ընդունում եք, որ համացանցը և բջջային հաղորդակցումները կարող են լինել անապահով և ենթակա լինել անվտանգության խախտումների. համապատասխանաբար, Դուք ընդունում և համաձայնում եք, որ Ձեր տրամադրած ՕԿՍԲ-ի համար ռիսկերը կրում եք Դուք։

      SPE-ի հետ Ձեր հաղորդակցության ընթացքում, խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք չենք հայցում որևէ չպահանջված գաղափարներ կամ նյութեր ապրանքների կամ ծառայությունների համար, կամ նույնիսկ ապրանքների կամ ծառայությունների առաջարկվող բարելավումներ, այդ թվում, առանց սահմանափակման, գաղափարներ, հայեցակարգեր, գյուտեր կամ դիզայններ երաժշտության, կայքերի, հավելվածների, գրքերի, սցենարների, շարժանկարներ, հեռուստատեսային շոուների, թատերական արտադրությունների, ծրագրաշարի համար կամ այլ կերպ (հավաքականորեն՝ «Չպահանջված Գաղափարներ և Նյութեր»): Ձեր կողմից ներկայացված ցանկացած Չպահանջված Գաղափարներ և Նյութեր համարվում են ՕԿՍԲ և մեզ համար լիցենզավորված, ինչպես սահմանված է ստորև: Բացի դրանից, SPE-ն պահպանում է լայն հասարակության անդամների բոլոր իրավունքները՝ կապված Ձեր Չպահանջված Գաղափարների և Նյութերի հետ: SPE-ի կողմից Ձեր Չպահանջված Գաղափարների և Նյութերի ստացումը չի նշանակում, թե SPE-ն ընդունում է դրանց նորույթ լինելը, առաջնահերթությունը կամ ինքնատիպությունը, և չի խաթարում SPE-ի իրավունքը՝ վիճարկելու Ձեր Չպահանջված Գաղափարներին և Նյութերին առնչվող մտավոր սեփականության ներկա կամ ապագա իրավունքները:

    3. Ձեր ՕԿՍԲ-ի լիցենզիան SPE-ին։ Եթե այլ բան նշված չէ Գաղտնիության և թխուկների քաղաքականություն  բաժնում և ցանկացած կիրառելի Լրացուցիչ պայմաններում (օրինակ՝ գովազդի պաշտոնական կանոններում), որոնք մասնավորապես կարգավորում են Ձեր ՕԿՍԲ-ի ուղարկումը, Դուք, օրենքով թույլատրված առավելագույն չափով, սույնով SPE-ին և նրա Sony խմբի ընկերություններին և մասնաճյուղերին շնորհում եք ոչ-բացառիկ, փոխանցելի, չսահմանափակված, անվերապահ, անսահմանափակ, ամբողջ աշխարհում գործող, անշրջելի, հավերժական, ենթալիցենզավորման ենթակա և հոնորարից զերծ իրավունք և լիցենզիա՝ օգտագործելու, պատճենելու, ձայնագրելու, տարածելու, վերարտադրելու, բացահայտելու, վաճառելու, վերավաճառելու, վարձակալելու, վարձով տալու, ենթալիցենզավորելու (մի քանի մակարդակով), ցուցադրելու, հրապարակայնորեն կատարելու, փոխանցելու, հրապարակելու, հեռարձակելու, թարգմանելու, հարմարեցնելու, ածանցյալ գործեր ստեղծելու և այլ կերպ օգտագործելու և որևէ կերպով շահագործելու, Ձեր ՕԿՍԲ-ն ամբողջությամբ կամ դրա որևէ մաս (և դրա ածանցյալ գործերը), ցանկացած նպատակով, բոլոր ձևաչափերով, ցանկացած եղանակով կամ արտահայտչամիջոցով, որն այժմ հայտնի է կամ կմշակվի հետագայում, և ցանկացած տեխնոլոգիայով կամ սարքերով, որոնք այժմ հայտնի են կամ կմշակվեն հետագայում, և գովազդելու, մարքեթինք իրականացնելու և խթանելու նույնը (համաձայնություն է ձեռք բերվում, որ նման իրավունքները կգործեն 99 տարի այն տարածքներում, որտեղ հավերժական լիցենզիա չի կարող տրամադրվել): Առանց սահմանափակման, շնորհված իրավունքները ներառում են իրավունք՝ (ա) կազմաձևելու, հյուրընկալելու, ինդեքսավորել, հիշապահեստւմ պահելու (cache), արխիվացնել, պահելու, թվայնացնելու, սեղմելու, օպտիմալացնելու, փոփոխելու, վերաֆորմատավորելու, խմբագրելու, հարմարեցնելու որոնելի ձևաչափով հրապարակելու և հեռացնելու տվյալ ՕԿՍԲ-ն և համադրելու այլ նյութերի հետ, (բ) օգտագործելու ցանկացած գաղափար, հայեցակարգ, նոու-հաու կամ հնարքներ, որը պարունակվում են ցանկացած ՕԿՍԲ-ում՝ ցանկացած նպատակի համար, ներառյալ ապրանքների և (կամ) ծառայությունների մշակումը, արտադրությունը և մարքեթինքը։ Դուք հասկանում եք, որ կիրառելի օրենքով թույլատրված առավելագույն չափով, նման իրավունքների մետատվյալների իրագործման ժամանակ ծանուցումները և բովանդակությունը կարող են հեռացվել կամ փոփոխվել, ներառյալ հեղինակային իրավունքի կառավարման տվյալները, և Դուք համաձայնում եք դրան և ներկայացնում ու երաշխավորում եք, որ ունեք բոլոր անհրաժեշտ լիազորությունները՝ դա անելու համար: SPE-ին Ձեր ՕԿՍԲ-ի նկատմամբ Ձեր տրամադրած իրավունքները և լիցենզիան հետագա կիրառության մեջ դնելու համար՝ հաշվի առնելով Գաղտնիության և թխուկների քաղաքականություն բաժնի դրույթները և կիրառելի օրենքով թույլատրված առավելագույն չափով Դուք սույնով SPE-ին (և մեր Sony խմբի ընկերություններին և մասնաճյուղերին) շնորհում եք և համաձայնում եք SPE-ին (և մեր Sony խմբի ընկերություններին և մասնաճյուղերին) շնորհել անվերապահ, հավերժական, փոխանցելի, անշրջելի իրավունք՝ օգտագործելու և շահագործելու Ձեր անունը, անձը և նմանությունը ցանկացած ՕԿՍԲ-ի հետ կապված՝ առանց Ձեր հանդեպ որևէ պարտավորության կամ վարձատրության (համաձայնություն է ձեռք բերվել, որ այդ իրավունքները կգործեն 99 տարի այն տարածքներում, որտեղ հավերժական լիցենզիա չի կարող տրամադրվել): Օրենքով թույլատրված առավելագույն չափով, Դուք սույնով հրաժարվում եք և համաձայնում եք հրաժարվել ցանկացած բարոյական իրավունքներից կամ համանման կամ համարժեք իրավունքներից (այդ թվում, առանց սահմանափակման, որպես հեղինակ ճանաչվելու ցանկացած կիրառելի իրավունքից, նվաստացուցիչ վերաբերմունքի դեմ առարկելու իրավունքներից, կեղծ հեղինակին հեղինակ կոչվելու իրավունքից զրկելու իրավունքներից, իրավունքից՝ որոշելու, թե ՕԿՍԲ-ը երբ պետք է հասանելի դարձվի հանրությանը, կամ ՕԿՍԲ-ի ցանկացած հարմարեցման կամ փոփոխման դեմ հանդես գալու իրավունքներից), որոնք Դուք կարող եք ունենալ ցանկացած ՕԿՍԲ-ի նկատմամբ, նույնիսկ եթե դա փոփոխվել է այնպիսի ձևով, որին Դուք համաձայն չեք։ Այն չափով, որքանով հնարավոր չէ հրաժարվել, դուք անշրջելիորեն համաձայնում եք չօգտվել նման իրավունքներից (եթե այդպիսիք առկա են) այնպիսի ձևով, որը կխանգարի շնորհված իրավունքների ցանկացած իրականացմանը: Դուք հասկանում եք, որ չեք ստանա որևէ վճար, գումար, հատուցում կամ վարձատրություն սույն Բաժին 2.Ա(iii)-ում տրված իրավունքներից որևէ մեկի համար:
    4. SPE-ի բացառիկ իրավունքը՝ կառավարելու մեր Ծառայությունը։. Բացառությամբ այն դեպքերի, որոնք այլ կերպ նկարագրված են Գաղտնիության և թխուկների քաղաքականություն) բաժնում կամ ինչպես պահանջվում է կիրառելի օրենսդրությամբ, SPE-ն կարող է, բայց չպետք է ունենա որևէ պարտավորություն՝ վերանայելու, մշտադիտարկելու, ցուցադրելու, տեղադրելու, պահպանելու, սպասարկելու, ընդունելու կամ այլ կերպ օգտագործելու Ձեր որևէ ՕԿՍԲ-ը, և SPE-ն, բացառապես իր հայեցողությամբ, կարող է մերժել, ջնջել, տեղափոխել, վերաձևաչափել, հեռացնել կամ հրաժարվել տեղադրել կամ այլ կերպ օգտագործել ՕԿՍԲ-ը՝ առանց ծանուցման կամ որևէ պարտավորություն ունենալու Ձեր կամ որևէ երրորդ կողմի նկատմամբ՝ ՕԿՍԲ-ի մեր կողմից պատշաճ կերպով գործածության հետ կապված՝ կիրառելի օրենսդրությամբ թույլատրված առավելագույն չափով: Առանց սահմանափակման, մենք կարող ենք դա անել՝ անդրադառնալով մեր ուշադրությունը գրաված բովանդակությանը, որը վիրավորական է, կամ մենք կարծում ենք, որ դա վիրավորական է, անպարկեշտ, անվայել, հեշտասիրական, կեղտոտ, բռնի, հետապնդող, սպառնացող, հայհոյալից, ապօրինի կամ այլապես առարկելի կամ անվայել, կամ կիրառելու երրորդ կողմերի իրավունքները կամ սույն Պայմանները կամ որևէ կիրառելի Լրացուցիչ Պայմաններ։ Պարտադիր չէ, որ Ձեր կամ ուրիշների ուղարկած ՕԿՍԲ-ն Ծառայությունում սպասարկվի մեր կողմից որևէ ժամանակահատվածում, և ուղարկելուց հետո Դուք իրավունք չեք ունենա մուտք գործելու, արխիվացնելու, սպասարկելու, փոփոխելու, հեռացնելու կամ այլ կերպ օգտագործելու այդ ՕԿՍԲ-ը Ծառայությունում կամ այլուր, բացառությամբ Գաղտնիության և թխուկների քաղաքականություն.  բաժնում այլ կերպ նկարագրված դեպքերի։ SPE-ն պարտավորություն չունի մշտադիտարկելու կամ կիրառելու Ձեր մտավոր սեփականության իրավունքները Ձեր ՕԿՍԲ-ի նկատմամբ:
    5. Երաշխիքներ և վնասահատուցում՝ կապված Ձեր ՕԿՍԲ-ի հետ։ Ամեն անգամ, երբ Դուք ներկայացնում եք որևէ ՕԿՍԲ, Դուք երաշխավորում եք, որ առնվազն չափահաս եք այն իրավասության շրջանում, որտեղ բնակվում եք և հանդիսանում եք ծնողը կամ օրինական խնամակալը, կամ ունեք ծնողի կամ օրինական խնամակալի բոլոր պատշաճ համաձայնությունները, որևէ անչափահասի, որը պատկերված է կամ մասնակցություն է ունեցել ցանկացած ՕԿՍԲ-ում, որը Դուք ներկայացնում եք, և ինչ վերաբերում է այդ ՕԿՍԲ-ին, (ա) Դուք հանդիսանում եք ՕԿՍԲ-ի նկատմամբ մտավոր սեփականության և այլ իրավունքների միակ հեղինակն ու սեփականատերը, կամ ունեք օրինական իրավունք՝ ներկայացնելու ՕԿՍԲ-ն և SPE-ին (և մեր Sony խմբի ընկերություններին և մասնաճյուղերին) տրամադրելու դրա նկատմամբ իրավունքները, որոնք տրամադրում եք սույն Պայմաններով և ցանկացած կիրառելի Լրացուցիչ Պայմաններով՝ առանց SPE-ի պարտավորության՝ որևէ երրորդ կողմի համաձայնությունը ստանալու, և առանց SPE-ի համար որևէ պարտականություն կամ պարտավորություն ստեղծելու, (բ) ՕԿՍԲ-ը ճշգրիտ է, (գ) ՕԿՍԲ-ը չի խախտում և, ինչ վերաբերում է SPE-ի կողմից՝ սույն Պայմաններում նախատեսված թույլատրված օգտագործմանն ու շահագործմանը, չի խախտի որևէ երրորդ կողմի որևէ մտավոր սեփականություն կամ այլ իրավունք, (դ) ՕԿՍԲ-ը չի խախտի սույն Պայմանները կամ որևէ կիրառելի Լրացուցիչ Պայմաններ, կամ վնասվածք կամ վնաս չի պատճառի որևէ անձի: Դուք համաձայնում եք պաշտպանել, վնասահատուցել և զերծ պահել SPE-ին և մեր Sony խմբի ընկերություններին և մասնաճյուղերին, ինչպես նաև մեր ու նրանց տնօրեններից, պաշտոնատար անձանցից, գործակալներից, կապալառուներից, գործընկերներից և աշխատակիցներից յուրաքանչյուրին ցանկացած կորստից, պարտավորությունից, որպես սպառնալիք հնչեցված կամ իրական հայցից, պահանջից, վնասներից, ծախքերից և ծախսերից, ներառյալ իրավաբանական ծառայությունների դիմաց ողջամիտ վճարներից, որոնք ծագում են կամ կապված են Ձեր ՕԿՍԲ-երից որևէ մեկի հետ:
  2. Պատշաճ բովանդակություն և խախտումների մասին մեզ զգուշացնելը։ Մենք ակնկալում ենք, որ ՕԿՍԲ-ը պատշաճ կլինի ընդհանուր լսարանի համար, սակայն չենք պարտավորվում մշտադիտարկել դա, և Դուք համաձայնում եք, որ հնարավոր է՝ հանդիպեք այնպիսի բովանդակության, որը կհամարեք վիրավորական կամ անպատշաճ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ ՕԿՍԲ-ը չի ստուգվել կամ հաստատվել մեր կողմից, և մեր Ծառայության վերաբերյալ այլ օգտատերերի արտահայտած տեսակետները պարտադիր չէ, որ ներկայացնեն մեր տեսակետները կամ արժեքները: Մենք կարող ենք ներառել վայրի և բովանդակության վերաբերյալ կանոններ՝ որպես Լրացուցիչ Պայմաններ: Եթե հայտնաբերեք որևէ բովանդակություն, որը խախտում է այս Պայմանները կամ որևէ կիրառելի Լրացուցիչ Պայմաններ, կարող եք դրա մասին հաղորդել այստեղ։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

  1. Ծառայությունից օգտվելու սահմանափակումներ։ Դուք համաձայնում եք, որ՝ (i) չեք օգտվի Ծառայությունից ցանկացած քաղաքական կամ առևտրային նպատակով (այդ թվում, առանց սահմանափակման, գովազդի, միջոցներ հայթայթելու, ապրանքների գների հավաքման, ապրանքների վաճառքի նպատակներով), բացի այն դեպքերից, երբ Դուք բիզնես եք և ստացել եք մեր նախնական գրավոր համաձայնությունը, (ii) չեք օգտագործի ցանկացած մետա-պիտակ կամ որևէ այլ «թաքնված տեքստ»՝ օգտագործելով որևէ Մտավոր Սեփականություն, (iii) չեք ներգրավվի Ծառայության միջոցով կամ դրա հետ կապված որևէ գործողությունների մեջ, որոնք փորձում են վնասել անհատներին կամ կազմակերպություններին, կամ անօրինական են, վիրավորական, անպարկեշտ, անվայել, հեշտասիրական, կեղտոտ, բռնի, սպառնացող, հետապնդող կամ հայհոյալից, կամ խախտում են որևէ երրորդ կողմի որևէ իրավունք կամ այլ կերպ առարկելի են SPE-ի համար, (iv) կիրառելի օրենքով չարգելված առավելագույն չափով, չեք կազմաքանդի, ապամոնտաժել, հակադարձ կերպով նախագծի կամ փորձի վերակառուցել, նույնականացնել կամ հայտնաբերել որևէ սկզբնաղբյուրի ծածկագիր, հիմքում ընկած գաղափարներ, օգտագործողի միջերեսի հիմքում ընկած հնարքներ կամ Ծառայության ալգորիթմները ցանկացած միջոցով կամ փոփոխել Ծառայության որևէ սկզբնաղբյուրի կամ օբյեկտի ծածկագիր կամ որևէ Ծրագրաշար կամ այլ արտադրանքներ, ծառայություններ կամ գործընթացներ, որոնք հասանելի են Ծառայության որևէ մասի միջոցով, (v) չեք ներգրավվի ցանկացած գործունեության մեջ, որը խանգարում է օգտատիրոջ մուտքին Ծառայություն կամ Ծառայության պատշաճ գործարկմանը կամ այլ կերպ վնաս է պատճառում Ծառայությանը, SPE-ին (կամ մեր խմբի ընկերություններին կամ մասնաճյուղերին) կամ Ծառայության այլ օգտատերերին, (vi) միջամտել կամ շրջանցել Ծառայության անվտանգության ցանկացած հատկանիշ (ներառյալ թվային իրավունքների կառավարման ցանկացած մեխանիզմ, սարք կամ բովանդակության պաշտպանության կամ մուտքի վերահսկման այլ միջոց) կամ որևէ հատկանիշ, որը սահմանափակումներ է դնում Ծառայության, Բովանդակության կամ ՕԿՍԲ-ի օգտագործման կամ մուտքի նկատմամբ, (vii) չեք կուտակի կամ այլ կերպ հավաքի կամ պահի որևէ տեղեկություններ (այդ թվում՝ Ծառայության այլ օգտատերերի մասին անձնական տվյալներ, ներառյալ էլ. փոստի հասցեները՝ առանց այդ օգտատերերի հստակ համաձայնության), (viii) չեք փորձի չարտոնված մուտք գործել Ծառայություն, այլ համակարգչային համակարգեր կամ Ծառայությանը միացված ցանցեր՝ գաղտնաբառի մայնինգի կամ որևէ այլ միջոցով, կամ (ix) այլ կերպ չեք խախտի սույն Պայմանները կամ որևէ կիրառելի Լրացուցիչ Պայմաններ:
  2. Բովանդակության օգտագործման սահմանափակումներ։ Դուք նաև համաձայնում եք, որ Ծառայությունից օգտվելիս՝ (i) չեք մշտադիտարկի, հավաքի, պատճենի կամ տարածի Ծառայության մեջ ներկայացված Բովանդակությունը (բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է լինել ստանդարտ որոնման համակարգի գործունեության կամ ստանդարտ զննարկիչի օգտագործման արդյունք)՝ օգտագործելով որևէ ռոբոտ, «ռովեր», «բոտ», «սարդ», «քերիչ», «սողուն», լրտեսող ծրագիր, համակարգ, սարք, ծրագրաշար, կորզիչ գործիք կամ ցանկացած այլ ավտոմատ սարք, օժանդակ ծրագիր կամ ցանկացած տեսակի ձեռքով կատարվող գործընթաց, (ii) չեք շրջանակի կամ չեք օգտագործի շրջանակման եղանակ՝ որևէ այդպիսի Բովանդակություն (ներառյալ պատկերներ, տեքստ կամ էջի դասավորություն) շրջանակելու համար, (iii) անխաթար կպահեք ապրանքային նշանների, հեղինակային իրավունքի և մտավոր սեփականության մասին այլ ծանուցումները, որոնք պարունակվում են այդ Բովանդակության մեջ, (iv) չեք օգտագործի այդ Բովանդակությունը այնպիսի ձևով, որը կենթադրի չարտոնված կապ մեր կամ մեր արտոնագրողների արտադրանքներից, ծառայություններից կամ ապրանքանիշերից որևէ մեկի հետ, (v) որևէ փոփոխություններ չեք կատարի այդ Բովանդակության մեջ (բացի SPE-ի Լիցենզավորված Տարրերի՝ Ձեզ համար հատկապես թույլատրված օգտագործման չափից, եթե կիրառելի է), (vi) չեք պատճենի, փոփոխի, վերարտադրի, արխիվացնի, վաճառի, վարձակալությամբ չեք տա, չեք վարձակալի, փոխանակի, չեք ստեղծի ածանցյալ գործեր, չեք հրապարակի տպագիր կամ էլեկտրոնային միջոցներով, հրապարակայնորեն չեք կատարի, ցուցադրի, տարածի, հեռարձակի, վերահաղորդի, շրջանառի կամ փոխանցի որևէ երրորդ կողմի կամ որևէ երրորդ կողմի հավելվածի կամ վեբկայքի վրա, կամ որևէ այլ ձևով չեք օգտագործի կամ շահագործի այդ Բովանդակությունը որևէ նպատակի համար, բացառությամբ այն դեպքերի, որոնք հատկապես թույլատրվում են սույն Պայմաններով կամ որևէ կիրառելի Լրացուցիչ Պայմաններով կամ SPE-ի պաշտոնատար անձի, կամ, արտոնագրողի բովանդակության դեպքում՝ բովանդակության սեփականատիրոջ նախնական գրավոր համաձայնությամբ, և (vii) չեք զետեղի որևէ ծածկագիր կամ արտադրանք՝ այդ Բովանդակությունը շահարկելու համար որևէ ձևով, որը բացասաբար կանդրադառնա օգտատիրոջ ցանկացած փորձառության վրա:
  3. Ծառայության և Բովանդակության հասանելիություն։ Կիրառելի օրենսդրությամբ թույլատրված առավելագույն չափով SPE-ն, իր հայեցողությամբ, առանց նախնական ծանուցման կամ պատասխանատվության կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն, ցանկացած պատճառով անմիջապես կասեցնել կամ դադարեցնել Ծառայության և (կամ) Բովանդակության (և դրանց ցանկացած տարրի ու հատկանիշի) հասանելիությունը:

ՀԱՇԻՎ ՍՏԵՂԾԵԼԸ

  1. Եթե Դուք գրանցվում եք մեզ մոտ կամ հաշիվ եք ստեղծում, ապա միանձնյա կերպով պատասխանատու եք և պարտավորություն եք կրում Ձեր մուտքային տվյալների անվտանգության և գաղտնիության, ինչպես նաև Ձեր Սարքի մուտքը և Ձեր հաշվից կատարվող բոլոր գործողությունները սահմանափակելու համար, եթե չեք կարողանում ապացուցել, որ նման օգտագործումը տեղի է ունեցել խարդախությամբ։ Գրանցված հաշիվները կարող են ստեղծվել միայն այնպիսի անհատի կողմից, որը Ձեր բնակության երկրում առնվազն չափահաս է, բայց ոչ պակաս, քան 18 տարեկան: Գաղտնաբառերը պետք է լինեն անձնական, և Դուք պետք է ունենաք եզակի օգտանուն (կամ էլ. փոստի հասցե), որը չի խախտում որևէ անձի կամ կազմակերպության իրավունքները կամ վիրավորական չէ: Մենք կարող ենք մերժել ցանկացած գաղտնաբառի, օգտանունի կամ էլ. փոստի հասցեի օգտագործումը ցանկացած պատճառով՝ զուտ մեր հայեցողությամբ: Դուք միանձնյա պատասխանատու եք Ձեր գրանցման տվյալների և դրանց թարմացման ու սպասարկման համար: Դուք պետք է անմիջապես տեղեկացնեք մեզ Ձեր հաշվի, գաղտնաբառի կամ օգտանունի չարտոնված օգտագործման կամ անվտանգության որևէ այլ խախտման մասին այստեղ : Դուք չպետք է վաճառեք, փոխանցեք կամ հատկացնեք Ձեր հաշիվը կամ հաշվի նկատմամբ որևէ իրավունք: Մենք իրավունք ունենք ցանկացած պահի կասեցնել ցանկացած հաշիվ և (կամ) գաղտնաբառ, եթե մեր ողջամիտ կարծիքով Դուք չեք կատարել սույն Պայմանների դրույթներից որևէ մեկը:
  2. Հաշիվները կարող են բացվել միայն այն անձի լիազոր ներկայացուցչի կողմից, որը տվյալ հաշվի սուբյեկտն է։ Մենք չենք ստուգում հաշիվները իսկությունը և պատասխանատվություն չենք կրում ցանկացած չարտոնված հաշիվների համար, որոնք կարող են հայտնվել Ծառայությունում: Հաշվի ստեղծման կամ իսկության հետ կապված ցանկացած վեճի դեպքում մենք կունենանք միանձնյա իրավունք (բայց պարտավոր չենք) լուծելու այդպիսի վեճն այնպես, ինչպես նպատակահարմար կհամարենք՝ առանց ծանուցման:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ ԵՆԹԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

  1. A. Եթե Դուք հեղինակային իրավունքի սեփականատեր եք, որը կցանկանար մեզ ծանուցում ուղարկել՝ նշելու Ծառայությունում տեղադրված այնպիսի բովանդակություն կամ նյութ, որը խախտում է այդ իրավունքը, և որը Դուք կցանկանայիք հեռացնել տալ մեր Ծառայությունից, կարող եք նման ծանուցում ուղարկել մեզ՝ հետևելով հրահանգներին այստեղ։

ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ, ՀԱՐՑԵՐ ԵՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

  1. Դուք համաձայնում եք, որ մենք կարող ենք Ձեզ ծանուցումներ ուղարկել կամ այլ կերպ պատասխանել Ձեզ փոստով կամ Ձեր էլ. փոստի հասցեով (եթե ունենք) կամ մեր կողմից ողջամտորեն ընտրված ցանկացած այլ եղանակով:
  2. Մեզ հասցեագրված բոլոր իրավական ծանուցումները պետք է գրավոր ուղարկվեն Sony Pictures-ի համապատասխան ձեռնարկությանը, որը նշված է այստեղ։
  3. Եթե Ծառայության հետ կապված հարցեր ունեք, կարող եք կապվել SPE-ի հաճախորդների սպասարկման բաժնի հետ՝ սեղմելով այստեղ և լրացնելով ձևը։ Դուք ընդունում եք, որ հաճախորդների սպասարկման անձնակազմը չի կարող փոխել կամ հրաժարվել Պայմաններից կամ կիրառելի Լրացուցիչ Պայմաններից:

ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՈՎԱԶԴՆԵՐ, ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻ ՀԵՏ

  1. Երրորդ կողմի բովանդակություն և կայքեր, գովազդներ։ Ծառայությունը կարող է պարունակել երրորդ կողմի ավելացվող հանգույցներ (փլագիններ), հավելվածներ, գովազդներ, գործիքներ և (կամ) այլ բովանդակություն և (կամ) հղումներ դեպի երրորդ կողմի կայքեր կամ այլ ծառայություններ, որոնք չեն պատկանում, վերահսկվում կամ շահագործվում SPE-ի (կամ մեր խմբի ընկերությունների կամ մասնաճյուղերի կողմից), ներառյալ ծառայությունները, որոնք շահագործվում են գովազդատուների, արտոնագրողների, լիցենզավորված անձանց և որոշ այլ երրորդ անձանց կողմից, որոնք կարող են գործարար հարաբերություններ ունենալ SPE-ի հետ (հավաքականորեն՝ «Երրորդ կողմի ծառայություններ»):) Մենք կարող ենք մեր բովանդակությունը, հավելվածները և գործիքները տեղակայել նաև Երրորդ Կողմի Ծառայություններում: SPE-ն չունի վերահսկողություն Երրորդ Կողմի Ծառայությունների բովանդակության, գործառնությունների, քաղաքականության, պայմանների կամ այլ տարրերի նկատմամբ և չի ստանձնում դրանք վերանայելու որևէ պարտավորություն: Միշտ չէ, որ SPE-ն վերանայում, հաստատում, հավանություն է տալիս կամ հովանավորում է Երրորդ Կողմի ցանկացած Ծառայություններ կամ Երրորդ Կողմի որևէ բովանդակություն, գովազդ, տեղեկույթ, նյութեր, ապրանքներ, ծառայություններ կամ այլ տարրեր: Ավելին, SPE-ն պատասխանատվություն չի կրում այն ապրանքների կամ ծառայությունների որակի կամ մատակարարման համար, որոնք առաջարկվել, հասանելի են դարձել, ձեռք են բերվել կամ գովազդվել են նման Երրորդ կողմի Ծառայություններում:

    ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՎ SPE-Ն ԵՎ ՄԵՐ SONY ԽՄԲԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԵՆ ՈՐԵՎԷ շահույթի կորստի, բիզնեսի կորստի, բիզնեսի ընդհատման կամ բիզնեսի հնարավորությունների կորստի համար՝ ՈՒՂԻՂ, ԱՆՈՒՂՂԱԿԻ, ՊԱՏԱՀԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԿՈՐՍՏԻ, ՎՆԱՍՎԱԾՔԻ՝ (ՆԵՐԱՌՅԱԼ ԱՆՁՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔԻ ԿԱՄ ՄԱՀՎԱՆ), ՊԱՀԱՆՋԻ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ՝ ԱՆԿԱԽ ԱՅՆ ԲԱՆԻՑ՝ ԲԽՈ՞ՒՄ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԴՐԱՆՔ ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆԻՑ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԽԱԽՏՈՒՄԻՑ, ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ, ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՄ ԱՅԼ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄԻՑ, ՈՐԻ ՊԱՏՃԱՌԸ ԵՂԵԼ Է ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ։  

    Ցանկացած գործողություն, որի մեջ Դուք ներգրավվում եք՝ Երրորդ Կողմի Ծառայությունների հետ կապված, ենթակա են այդ Երրորդ Կողմի Ծառայությունների առանձին պայմաններին, ներառյալ գաղտնիության քաղաքականությանը և օգտագործման պայմաններին, որոնք Դուք պետք է կարդաք՝ նախքան նման գործողություններում ներգրավվելը:

    1. Apple-ը և այլ հարթակներ ու սարքեր: Եթե դուք մուտք եք գործում Ծառայություն կամ օգտագործում եք Ծառայությունը Apple-ի, Android-ի, Google-ի, Microsoft Windows-ի կամ այլ երրորդ կողմի հարթակների կամ ծառայությունների միջոցով, ապա մուտքի և օգտագործման նկատմամբ կիրառվում են տվյալ Երրորդ Կողմի Ծառայությունների պայմաններն ու քաղաքականությունը։
    2. Գործարքներ Երրորդ Կողմերի հետ։ Ցանկացած փոխգործողություն, նամակագրություն, գործարքներ կամ գործնական փոխհարաբերություններ, որ Դուք ունեք Ծառայությունում կամ Ծառայության միջոցով գտնված երրորդ կողմերի հետ (այդ թվում՝ Երրորդ Կողմի Ծառայություններում կամ գովազդներում կամ դրանց միջոցով) բացառապես Ձեր և երրորդ կողմի միջև են (ներառյալ երրորդ կողմի գովազդների բովանդակության, վճարումների, ապրանքների մատակարարման, երաշխիքների (այդ թվում՝ արտադրանքների երաշխիքների), գաղտնիության և տվյալների անվտանգությունը հետ կապված հարցերը) և այլն): SPE-Ն և ՄԵՐ SONY ԽՄԲԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՂՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ:

ՄԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

  1. Սույն Պայմաններում ոչինչ չի բացառում կամ չի սահմանափակում մեր պարտավորությունը հետևյալի համար.
    1. մեր անփութության հետևանքով առաջացած մահը կամ անձնական վնասվածքը,
    2. խարդախություն կամ խարդախ խեղաթյուրում,
    3. ցանկացած հարց, որի առնչությամբ մեզ համար անօրինական կլիներ բացառել կամ սահմանափակել մեր պատասխանատվությունը:
  2. Մեր Ծառայության բովանդակությունը տրամադրվում է միայն ընդհանուր տեղեկատվության համար: Դա նախատեսված չէ ծառայելու որպես խորհուրդ, որին Դուք պետք է ապավինեք: Դուք պետք է մասնագիտական կամ մասնագետի խորհրդատվություն ստանաք մեր Ծառայության բովանդակության հիման վրա որևէ գործողություն կատարելուց կամ դրանից ձեռնպահ մնալուց առաջ: Թեև մենք ողջամիտ ջանքեր ենք գործադրում մեր Ծառայության վերաբերյալ տեղեկատվությունը թարմացնելու համար, սակայն մենք չենք ներկայացնում և երաշխիքներ չենք տալիս՝ լինի դա բացահայտ, թե՝ ենթադրյալ, որ մեր Ծառայության բովանդակությունը ճշգրիտ է, ամբողջական կամ արդիական:
    1. Եթե Դուք սպառող եք.
      1. Այս Պայմաններում ոչինչ չի ազդում Ձեր ստատուտային կամ կիրառելի այլ իրավական կամ պայմանագրային իրավունքների վրա: Ձեր ստատուտային իրավունքների մասին խորհուրդներ (այդ թվում, սակայն դրանցով չսահմանափակվելով, երաշխիքների և արտադրանքի երաշխիքների մասին) հասանելի են Ձեր տեղական Քաղաքացիների խորհրդատվական բյուրոյից, Առևտրի չափորոշիչների գրասենյակից կամ սպառողների պաշտպանության համարժեք տեղական մարմիններից,
      2. մենք ծառայությունը տրամադրում ենք միայն տնային և անձնական օգտագործման համար: ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՔ ՉՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՈՐևԷ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՐևԷ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ, և, ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՔՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՎ, ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ԿՐՈՒՄ ՁԵՐ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐևԷ ՇԱՀՈՒՅԹԻ ԿՈՐՍՏԻ, ԲԻԶՆԵՍԻ ԿՈՐՍՏԻ, ԲԻԶՆԵՍԻ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՀԱՄԱՐ:
    2. Եթե Դուք Բիզնես եք, մենք ոչ մի պարագայում պարտավորություն չենք կրում Ձեր նկատմամբ՝ լինի դա պայմանագրի խախտում, քաղաքացիական իրավախախտում (այդ թվում՝ անփութություն), կոպիտ անփութություն, ստատուտային պարտականության խախտում և այլն, որոնք բխում են սույն Պայմաններից կամ կապված են սույն Պայմաններից, հետևյալների համար՝ ա) շահույթի, վաճառքի, բիզնեսի կամ եկամտի ցանկացած կորուստ, (բ) տվյալների, տեղեկությունների կամ ծրագրային ապահովման կորուստ կամ վնասվածություն, գ) գործարար հնարավորությունների կորուստ, դ) ակնկալվող խնայողությունների կորուստ, կամ (ե) բարի կամքի կորուստ, կամ (զ) ցանկացած անուղղակի կամ հետևանք հանդիսացող կորուստ, յուրաքանչյուր դեպքում՝ օրենքով թույլատրված առավելագույն չափով:
  3. Ելնելով Բաժին -ից, մեր առավելագույն համակուտակային պարտավորություն՝ համաձայն սույն Պայմանների և (կամ) Ծառայության, կամ դրանց հետ կապված (լինի դա պայմանագրով, խախտմամբ (ներառյալ անփութությունը) կամ այլ կերպ, և անկախ այն բանից՝ կանխատեսելի է, թե ոչ), մեր բոլոր գործողությունների, բացթողումների (ներառյալ անփութությունը), կանոնադրական պարտականությունների կամ երաշխիքի խախտումների առնչությամբ, այդ թվում՝ մեր պաշտոնատար անձանց, աշխատակիցների, գործակալների, կապալառուների, ենթակապալառուների, խմբի ընկերությունների կամ մասնաճյուղերի, օրենքով թույլատրված առավելագույն չափով պետք է սահմանափակվեն Ծառայությունների կրկին մատակարարման ծախքով կամ Ծառայությունների կրկին մատակարարման ողջամիտ ծախքի վճարումով, բայց դա ոչ մի դեպքում չպետք է գերազանցի հարյուր ԱՄՆ դոլարը ($100) կամ դրա համարժեքը որևէ այլ արժույթով:
  4. ԱՅՍՏԵՂ ՆԵՐԱՌՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ «ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ, ՈՐՏԵՂ ՈՐ ԿԱ» ՀԻՄՈՒՆՔՈՎ: SPE-Ն ԵՎ ՄԵՐ SONY ԽՄԲԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՈՐԵՎԷ ՏԵՍԱԿԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄՆԵՐ, ԵՐԱՇԽԻՔՆԵՐ, ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՁԵՌՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԲԱՑԱՀԱՅՏ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ, ԿԱՄ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԻՑ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ, ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԿԱՄ ԱՌԵՎՏՐԻՑ, ՍՈՎՈՐՈՒՅԹԻՑ ԲԽՈՂ ԿԱՄ ԱՅԼ ԿԵՐՊ, ՈՐՈՆՔ ԿՎԵՐԱԲԵՐԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ։ SPE-Ն ԵՎ ՄԵՐ SONY ԽՄԲԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ, ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՔՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՎ, ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄՆԵՐԻՑ, ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ, ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ, ՁԵՌՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՑ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ՝ ԲԱՑԱՀԱՅՏ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ, ԿԱՄ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԻՑ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ, ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԿԱՄ ԱՌԵՎՏՐԻՑ, ՍՈՎՈՐՈՒՅԹԻՑ ԲԽՈՂ ԿԱՄ ԱՅԼ ԿԵՐՊ, ԱՅԴ ԹՎՈՒՄ, ՍԱԿԱՅՆ ԴՐԱՆՑՈՎ ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼՈՎ, ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՈՐՈՇԱԿԻ ՆՊԱՏԱԿԻ ՀԱՄԱՐ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ: ԱՅՑԵԼԵԼՈՎ ԿԱՄ ՕԳՏՎԵԼՈՎ ԿԱՄ ՓՈՐՁԵԼՈՎ ԱՅՑԵԼԵԼ ԿԱՄ ՕԳՏՎԵԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԴՈՒՔ ԲԱՑԱՀԱՅՏՈՐԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՔ, ՈՐ SPE-Ն ԵՎ ՄԵՐ SONY ԽՄԲԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՈՐԵՎԷ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ, ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄՆԵՐ ԿԱՄ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ԱՅԴ ԹՎՈՒՄ, ՍԱԿԱՅՆ ԴՐԱՆՑՈՎ ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼՈՎ, ԱՐԺՈՒՅԹԻ, ՃՇԳՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԵՎ (II) ՈՐՊԵՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ՝ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ, SPE-Ն ԵՎ ՄԵՐ ՄԵՐSONY ԽՄԲԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ ՆԵՐԱՌՈՒՄ ԵՆ ՀՂՈՒՄՆԵՐ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԿԱՅՔԵՐԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՆՔ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ: SPE-Ն ԵՎ ՄԵՐ SONY ԽՄԲԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ ՈՐԵՎԷ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԿԱՄ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՆՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԿԱՅՔԵՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՇԱՃՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ԵՎ ԴՈՒՔ ՍՈՒՅՆՈՎ ԱՆՇՐՋԵԼԻՈՐԵՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՔ SPE-Ի ԵՎ ՄԵՐ SONY ԽՄԲԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԴԵՄ ՈՐԵՎԷ ՊԱՀԱՆՋԻՑ՝ ՆՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԿԱՅՔԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ:
  5. ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՅՆ ԴԵՊՔԵՐԻ, ՈՐՈՆՔ ՀԱՏՈՒԿ ՆՇՎԱԾ ԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ, ԵՎ ՈՐՔԱՆՈՎ ԴԱ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ, SPE-Ի և ՄԵՐ SONY ԽՄԲԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻՑ ԿԱՄ ՄԵՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻՑ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՑ ԿԱՄ ԱՅԼ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐԻ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ԾԱԳՈՒՄ ԵՆ ԿԱՄ ԿԱՊՎԱԾ ԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՄ ԾԱԳՈՒՄ ԵՆ ԳԵՐՀՂՈՒՄՈՎ ԿԱՊՎԱԾ ՈՐԵՎԷ ՎԵԲԿԱՅՔԻՑ։ ՍԱ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ Է, ՈՐԸ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՍԱԿԻ ԲՈԼՈՐ ՎՆԱՍՆԵՐԻ ՎՐԱ, ԱՅԴ ԹՎՈՒՄ (ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ) ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ, ՈՒՂՂԱԿԻ, ԱՆՈՒՂՂԱԿԻ ԿԱՄ ՀԵՏԵՎԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎՆԱՍՆԵՐԻ, ՏՎՅԱԼՆԵՐԻ, ԵԿԱՄՏԻ ԿԱՄ ՇԱՀՈՒՅԹԻ ԿՈՐՍՏԻ, ԳՈՒՅՔԻ ԿՈՐՍՏԻ ԿԱՄ ՎՆԱՍՄԱՆ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ։

ԿԱՌԱՎԱՐՈՂ ՕՐԵՆՔԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԸ

ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՎՈՒՄ ԵՆ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՎ ԱՐԳԵԼՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ։ Սա նշանակում է, որ Ծառայություն Ձեր մուտքի և Ծառայությունից օգտվելու, ինչպես նաև դրանցից բխող կամ դրանց հետ կապված ցանկացած վեճ կամ պահանջ պետք է կառավարվեն Կալիֆորնիայի օրենքներով, բացառությամբ կիրառելի օրենքներով արգելված դեպքերի, և Դուք համաձայնում եք անձնական իրավասության շրջանին և հրաժարվում եք ցանկացած առարկությունից Ձեր բնակության երկրի աննպատակահարմար ֆորումի վերաբերյալ (տես Բաժին 10 ստորև)։ Կողմերը համաձայնում են պահպանել այն երկրի օրենսդրության կիրառելի պարտադիր դրույթները, որտեղ Դուք բնակվում եք: Սույն Պայմաններում ոչինչ չի ազդում Ձեր՝ որպես սպառողի իրավունքների վրա՝ ապավինելու տեղական օրենսդրության պարտադիր դրույթներին:

ՎԵՃԵՐ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

  1. Ցանկացած տարաձայնություն կամ պահանջ, որը բխում է կամ առնչվում է սույն Պայմաններին, դրանց կիրարկմանը, իրավարարության ենթակա լինելուն կամ մեկնաբանությանը, պետք է ներկայացվի վերջնական և պարտադիր արբիտրաժի, որը կանցկացվի Լոս Անջելեսի վարչաշրջանում, Կալիֆորնիա, մեկ արբիտրի առջև՝ համաձայն Կալիֆորնիայի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի §1280 և հաջորդ կետերով, բացառությամբ այն դեպքերի, երբ դա արգելված է Ձեր բնակության վայրի իրավասության շրջանի կիրառելի օրենքներով. նման դեպքերում արբիտրաժը տեղի կունենա Ձեր բնակության երկրում: Արբիտրն ընտրվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ, եթե կողմերը չեն կարողանում համաձայնության գալ, ապա՝ JAMS-ի տրամադրած արբիտրների ցուցակից։ Արբիտրաժը պետք է լինի գաղտնի վարույթով՝ լայն հանրության համար փակ։ Արբիտրը թողարկում է գրավոր կարծիք՝ նշելով այն էական բացահայտումները և եզրակացությունները, որոնց վրա հիմնված է արբիտրի վճիռը: Կողմերը պետք է հավասարապես կիսեն արբիտրի վճարները և արբիտրաժային ծախսերը և արբիտրաժային լսումների համար եզակի ցանկացած այլ ծախքեր (նկատի ունենալով, որ յուրաքանչյուր կողմ հոգում է ցուցմունքների, վկայի, փորձագետի և փաստաբանի վճարները և այլ ծախսերը նույն չափով, որքան եթե գործը լսվելիս լիներ դատարանում): Սույն Բաժնում ոչինչ չպետք է ազդի կողմերից որևէ մեկի՝ ցանկացած պահի դատարանից դատական արգելանք պահանջելու կամ արդարացի բավարարում հայցելու ունակության վրա այնքանով, որքանով դա չի արգելվում սույն Պայմանների մեկ այլ դրույթով: Այնքանով, որքանով այս Բաժին 10 (Ա) կհամարվի անվավեր կամ այլապես անկիրարկելի, ցանկացած պահանջ պետք է լսվի և որոշվի համապատասխան դատական վարույթի միջոցով՝ հաշվի չառնելով օրենքի ընտրությունը կամ օրենքների հակասության սկզբունքները (տես Բաժին 9), և ոչ թե արբիտրաժում։
  2. Սահմանափակում դատական արգելանքի նկատմամբ։ ԻՆՉՊԵՍ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ, ԵԹԵ ԴՈՒՔ ՊՆԴՈՒՄ ԵՔ, ՈՐ ԴՈՒՔ ԿՐԵԼ ԵՔ ՈՐևԷ ԿՈՐՈՒՍՏ, ՎՆԱՍ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ԵՔ՝ ԿԱՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԵՏ, ԱՊԱ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ, ՎՆԱՍՆԵՐԸ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՐՎԻ ԱՆՀԱՏՈՒՑԵԼԻ ԿԱՄ ԲԱՎԱՐԱՐ՝ ՁԵԶ ԴԱՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՆՔԻ ԿԱՄ ՈՐԵՎԷ ՏԵՍԱԿԻ ԱՅԼ ԱՐԴԱՐԱՑԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ: ՍԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ՈՐ ՁԵՐ ՊԱՀԱՆՋԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ՉԵՔ ՀԱՅՑԻ, ԵՎ ՁԵԶ ԹՈՒՅԼ ՉԻ ՏՐՎԻ ՍՏԱՆԱԼ ՈՐԵՎԷ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԽԱՆԳԱՐԵԼ ԿԱՄ ԿԱՆԽԵԼ ՈՐԵՎԷ ԿԱՅՔԻ, ՀԱՎԵԼՎԱԾԻ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ, ՕԿՍԲ-Ի, ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ, ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ, ՈՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է, ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ Է, ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՈՐԵՎԷ SPE-Ի ԿՈՂՄԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՄ ՈՐԵՎԷ SPE-Ի ԿՈՂՄԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ: Առանց վերոհիշյալի ընդհանրությունը սահմանափակելու, Դուք սույնով անշրջելիորեն հրաժարվում եք ցանկացած իրավունքից կամ միջոցից՝ հայցելու և (կամ) ստանալու դատական արգելք կամ այլ արդարացի բավարարում կամ որևէ կարգադրություն՝ կապված SPE-ին, մայր ձեռնարկություններին և դուստր ձեռնարկություններին ու մասնաճյուղերին առնչվող որևէ կինոնկարի, արտադրության կամ նախագծի արտադրությունը, տարածումը, ցուցադրումը կամ նման կինոնկարի ցանկացած այլ շահագործում որևէ կերպ արգելելու կամ որևէ կերպ խաթարելու, կամ նման կինոնկարի, արտադրության կամ նախագծի հետ կապված գովազդի օգտագործման, հրապարակման կամ տարածման հետ։ Այնուամենայնիվ, Դուք կարող եք հրաժարվել հանրային դատական արգելքի արբիտրաժային պահանջներից: Եթե Դուք այդպես վարվեք, ապա ո՛չ Դուք, ո՛չ էլ SPE-ը չեն կարող պահանջել, որ մյուս կողմը մասնակցի հանրային դատական արգելքի որևէ պահանջի արբիտրաժին, և Դուք կպահպանեք Ձեր իրավունքը՝ նման հայցեր հարուցելու իրավասություն ունեցող դատարանում: Հրաժարվելու համար Դուք պետք է գրավոր տեղեկացնեք մեզ այն օրվանից հետո 30 օրվա ընթացքում, երբ առաջին անգամ ենթակա դարձաք այս արբիտրաժային դրույթին, և պետք է ներառեք Ձեր անունը և բնակության հասցեն, Ձեր էլ. փոստի հասցեն և հստակ հայտարարություն այն մասին, որ ցանկանում եք հրաժարվել հանրային դատական արգելքի արբիտրաժից։ Հրաժարվելու ցանկացած հայտ պետք է ուղարկվի՝ Sony Pictures Entertainment Inc. 10202 West Washington Boulevard, Culver City, California 90232, U.S.A. (Attn: EVP Global Litigation -- Claims). Եթե դատարանը կամ արբիտրը որոշում է, որ այս բաժնի սահմանափակումներից որևէ մեկը չի կարող կիրարկվել որոշակի բավարարման պահանջի նկատմամբ, ապա տվյալ հայցը (և միայն այդ հայցը) պետք է անջատվի արբիտրաժից և կարող է ներկայացվել դատարան՝ համաձայն Բաժին 10(Ա)-ի։
  3. Դասի գործողություններից հրաժարում: Ե՛վ Դուք, և՛ SPE-ն հրաժարվում եք որևէ վեճ հարուցելու իրավունքից, այդ թվում, սակայն դրանցով չսահմանափակվելով, Կալիֆորնիայի Սպառողների գաղտնիության ակտի, Հեռախոսային սպառողների պաշտպանության ակտի, Տեսանյութերի գաղտնիության պաշտպանության ակտի, Երեխաների առցանց գաղտնիության պաշտպանության ակտի կամ ձեր բնակության երկրի նույնպիսի գործող օրենքների համաձայն՝ որպես գլխավոր դատախազի դասային, համախմբված, ներկայացուցչական, հավաքական կամ մասնավոր հայց, կամ մասնակցել գլխավոր դատախազի դասային, համախմբված, ներկայացուցչական, հավաքական կամ մասնավոր հայցի՝ որևէ մեկի կողմից հարուցված ցանկացած վեճի վերաբերյալ: Չնայած JAMS-ի Համապարփակ արբիտրաժային կանոնների և ընթացակարգերի հակառակ դրույթներին, արբիտրը լիազորություն կամ իրավասություն չունի լսելու արբիտրաժը որպես գլխավոր դատախազի դասային, համախմբված, ներկայացուցչական, հավաքական կամ մասնավոր հայց կամ համախմբել, միացնել կամ այլ կերպ միավորել տարբեր անձանց վեճերը մեկ վարույթում: Չնայած վերը նշված արբիտրաժային դրույթին, եթե սույն Բաժին 10-ի դասի, գլխավոր դատախազի դասային, համախմբված, ներկայացուցչական, հավաքական կամ մասնավոր հայցերից հրաժարվելու մասին դրույթը համարվում է անվավեր կամ այլ կերպ անկիրարկելի, ապա ցանկացած նման գլխավոր դատախազի դասային, համախմբված, ներկայացուցչական, հավաքական կամ մասնավոր հայցերը պետք է լսվեն և որոշվեն համապատասխան դատական վարույթի միջոցով (տես Բաժին 9), և ոչ թե արբիտրաժում:
  4. Սահմանափակ ժամանակ՝ պահանջներ ներկայացնելու համար: ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՎ, ԵՎ ԵԹԵ ՁԵՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐ ԿԻՐԱՌԵԼԻ ԺԱՄԿԵՏ, ԵԹԵ ԴՈՒՔ ԿԱՄ ՄԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԵԿՍ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԵՃ (ԲԱՅՑ ՈՉ IP ՎԵՃ), ԱՊԱ ԴՈՒՔ ԿԱՄ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԴԱ ՍԿՍԵՆՔ ՎԵՃԸ ԾԱԳԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՄԵԿ (1) ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԱՅԴԼԱՊԵՍ ԴԱ ԸՆԴՄԻՇՏ ԿԱՐԳԵԼԱՓԱԿՎԻ:

ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐ

Խնդրում ենք անպայման ուսումնասիրել տեղադրված Պայմանները և ցանկացած կիրառելի Լրացուցիչ Պայմաններ՝ ամեն անգամ, երբ օգտվում եք Ծառայությունից (առնվազն յուրաքանչյուր գործարքից կամ ուղարկումից առաջ): ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՓՈՓՈԽԵԼ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԻԱՅՆ ՕՐԻՆԱԿՈՎ, ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՄ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ: ՄԵՆՔ ՁԵԶ ԿՏԵՂԵԿԱՑՆԵՆՔ ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԴՐԱՆՔ ՏԵՂԱԴՐԵԼՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ԿԱՄ ԷԼ. ՓՈՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ (ԿԱՄ ԾԱՆՈՒՑՄԱՆ՝ ՄԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ՈՂՋԱՄԻՏ ՁևՈՎ), ԵՎ ՆՄԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿՆՇԱՆԱԿԻ ՁԵՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒՆ ԵՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ։ Ցանկացած նոր Պայմաններ կամ Լրացուցիչ Պայմաններ կգործեն նորովի օգտագործման կամ գործարքների նկատմամբ այն օրվանից, երբ մենք կհրապարակենք դրանք, կամ ավելի ուշ. օրը կարող է նշված լինել դրանցում կամ ձեզ ուղղված այլ ծանուցման մեջ: Այն դեպքում, երբ դատարանը կամ տրիբունալը որոշում են, որ Ձեզ տրված որևէ ծանուցում նոր, վերանայված կամ լրացուցիչ պայմանների մասին անբավարար է, նախնական համաձայնությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ստացվի նոր համաձայնագիր հաստատելու համար բավարար ծանուցում: Դուք կարող եք մերժել ցանկացած նոր, վերանայված կամ լրացուցիչ պայմաններ՝ դադարեցնելով Ծառայության օգտագործումը:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. SPE-ի համաձայնությունը կամ հավանությունը։. Ինչ վերաբերում է սույն Պայմանների կամ որևէ կիրառելի Լրացուցիչ Պայմանների ցանկացած դրույթի, որը SPE-ին տալիս է համաձայնության կամ հաստատման իրավունք, կամ թույլ է տալիս SPE-ին օգտվել որևէ իրավունքից «զուտ իր հայեցողությամբ», SPE-ն կարող է օգտագործել այդ իրավունքը իր միանձնյա և բացարձակ հայեցողությամբ՝ կիրառելի օրենքով թույլատրված առավելագույն չափով։ SPE-ի ոչ մի համաձայնություն կամ հավանություն չի կարող համարվել SPE-ի կողմից տրված, եթե գրավոր տեսքով չէ և ստորագրված չէ SPE-ի պաշտոնատար անձի կողմից։
  2. Վնասահատուցման երաշխիք։ Դուք համաձայնում եք և սույնով պաշտպանում եք (եթե պահանջվում է SPE-ի կողմից), վնասահատուցել և SPE-ին և նրա ուղղակի և անուղղակի մայր ձեռնարկություններին, դուստր ձեռնարկություններին, մասնաճյուղերին, այդ թվում՝ մեր Sony խմբի ընկերություններին և նրանց համապատասխան աշխատակիցներին, տնօրեններին, անդամներին, մենեջերներին, բաժնետերերին, գործակալներին, վաճառողներին, արտոնագրողներին, լիցենզառուներին, կապալառուներին, հաճախորդներին, իրավահաջորդներին, նշանակված ներկայացուցիչներին (հավաքականորեն՝ «SPE-ի Կողմեր» և առանձին-առանձին «SPE-ի կողմ») և զերծ պահել ցանկացած և բոլոր պահանջներից, վնասներից, կորուստներից, ծախքերից, հետաքննություններից, պարտավորություններից, վճիռներից, տուգանքներից, տույժերից, վեճերի արտադատական կարգավորման համար վճարվելիք գումարներից, տոկոսից և ծախսերից (ներառյալ վարձավճարները իրավաբանական ծառայությունների դիմաց), որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն բխում են կամ կապված են որևէ պահանջի, դատավեճի, դատական գործի, պահանջի կամ վարույթի հետ, որոնք ներկայացվել կամ հարուցվել են SPE-ի որևէ Կողմի դեմ, կամ առնչվում են դրա հետաքննությանը, պաշտպանությանը կամ կարգավորմանը, որը, անկախ այն բանից՝ տեղի է ունեցել մինչ թե՝ դրանից հետո, բխում է կամ կապված է հետևյալների հետ. (i) Ձեր ՕԿՍԲ-ի օգտագործումը մեր կամ մեր նշանակված ներկայացուցիչների կամ լիցենզառուների կողմից՝ համաձայն սույն Պայմանների կամ որևէ կիրառելի Լրացուցիչ Պայմանների, կամ Ձեր ՕԿՍԲ-երից որևէ մեկի օգտագործումը, որը որևէ կերպ չի համապատասխանում այս Պայմաններին, (ii) Ծառայությունից Ձեր օգտվելը և Ծառայության հետ կապված Ձեր գործունեությունը՝ սույն Պայմանների կամ որևէ կիրառելի Լրացուցիչ Պայմանների խախտմամբ կամ ենթադրյալ խախտմամբ, (iii) Ձեր կողմից սույն Պայմանների կամ որևէ կիրառելի Լրացուցիչ Պայմանների խախտումը կամ ենթադրյալ խախտումը, (iv) Ձեր կողմից Ծառայությունից օգտվելու կամ Ծառայության հետ կապված Ձեր գործունեության հետ կապված՝ որևէ օրենքների, կանոնների, կանոնակարգերի, օրենսգրքերի, օրենսդրական ակտերի, կարգադրությունների կամ պետական կամ քվազի-պետական իշխանությունների հրամանների խախտումը կամ ենթադրյալ խախտումը, (v) Ձեր Սարքի միջոցով փոխանցված տեղեկույթները կամ նյութը, նույնիսկ եթե փոխանցողը Դուք չեք եղել, որը խախտում, ոտնահարում կամ յուրացնում է որևէ անձի կամ կազմակերպության ցանկացած հեղինակային իրավունք, ապրանքային նշան, առևտրային գաղտնիք, արտոնագիր, հրապարակայնություն, գաղտնիություն կամ այլ իրավունք, (vi) Ձեր կողմից կատարված ցանկացած խեղաթյուրում, (vii) SPE Կողմերի կողմից այն տեղեկությունների օգտագործումը, որոնք Դուք ներկայացնում եք մեզ (ներառյալ Ձեր ՕԿՍԲ-ը) (վերը նշված բոլորը «Պահանջներ և կորուստներ»): Դուք կհամագործակցեք լիարժեք կերպով, ինչպես կպահանջեն SPE-ի Կողմերը՝ ցանկացած Պահանջների և Կորուստների պաշտպանության հարցում: Չնայած վերը նշվածին, SPE-ի Կողմերը պահպանում են ցանկացած և բոլոր Պահանջները և Կորուստները կարգավորելու, փոխզիջումների գնալու և վճարելու բացառիկ իրավունքը։ SPE-ի Կողմերն իրենց իրավունք են վերապահում ստանձնելու ցանկացած Պահանջների և Կորուստների բացառիկ պաշտպանությունը և վերահսկողությունը: Դուք չեք լուծի որևէ Պահանջներ և Կորուստներառանց SPE-ի Կողմի պաշտոնատար անձի նախնական գրավոր համաձայնության՝ յուրաքանչյուր դեպքում:
  3. Ծառայության շահագործում, ապրանքների և ծառայությունների առկայություն, միջազգային հարցեր։ SPE-ն չի ներկայացնում, որ Ծառայությունը պատշաճ է կամ հասանելի է օգտագործման համար այն տարածքից դուրս, որի համար հրապարակվում են սույն Պայմանները և ցանկացած Լրացուցիչ Պայմանները: Եթե Դուք օգտվում եք Ծառայությունից այլ վայրերից, Դուք դա անում եք Ձեր իսկ նախաձեռնությամբ և պատասխանատու եք Ձեր առցանց վարքագծի և ընդունելի բովանդակության վերաբերյալ տեղական օրենքների պահանջները կատարելու համար, եթե և այնքանով, որքանով տեղական օրենքները կիրառելի են:
  4. Վիրուսներ։ Մենք չենք երաշխավորում, որ մեր Ծառայությունը կլինի ապահով կամ վրեպներից (bugs) կամ վիրուսներից զերծ: Դուք պատասխանատու եք Ձեր Սարքերը, տեղեկատվական տեխնոլոգիաները, համակարգչային ծրագրերը և հարթակը կազմաձևելու համար, որպեսզի կարողանաք մուտք գործել մեր Ծառայություն։ Դուք պետք է օգտագործեք Ձեր սեփական հակավիրուսային պաշտպանության ծրագիրը։ Դուք չպետք է չարաշահեք մեր Ծառայությունը՝ գիտակցաբար տարածելով վիրուսներ, «տրոյական ձիեր», «որդեր», «տրամաբանական ռումբեր» կամ այլ նյութեր, որոնք վնասակար են կամ տեխնոլոգիապես վնասաբեր: Դուք չպետք է փորձեք չարտոնված մուտք գործել մեր Ծառայություն, այն սերվերը, որի վրա պահվում է մեր Ծառայությունը կամ որևէ սերվեր, համակարգիչ կամ տվյալների շտեմարան, որը կապված է մեր Ծառայության հետ: Դուք չպետք է հարձակվեք մեր կայքի վրա «ծառայության մերժման» հարձակման կամ տարածված «ծառայության մերժման» հարձակման միջոցով: Խախտելով այս դրույթը, Դուք կարող եք քրեական հանցանք գործել։ Մենք ցանկացած նման խախտման մասին կհաղորդենք համապատասխան իրավապահ մարմիններին և կհամագործակցենք այդ մարմինների հետ՝ նրանց համար բացահայտելով Ձեր ինքնությունը, եթե դա պահանջվում է կիրառելի օրենքով: Նման խախտման դեպքում մեր Ծառայությունից օգտվելու Ձեր իրավունքն անմիջապես կդադարի:
  5. Վերահսկողություններ արտահանումների նկատմամբ։ Դուք պատասխանատու եք բոլոր՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին կիրառելի առևտրային կանոնակարգերի և օրենքների պահանջների կատարման համար։ Բացառությամբ ԱՄՆ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, Դուք համաձայնում և երաշխավորում եք չարտահանել կամ չվերարտահանել Ծառայությունները որևէ վարչաշրջան, կամ որևէ անձի, կազմակերպության կամ վերջնական օգտագործողի, որը ենթակա է ԱՄՆ արտահանման վերահսկողության կամ պատժամիջոցների:
  6. Բաժանելիություն, մեկնաբանություն։ Եթե սույն Պայմանների կամ որևէ կիրառելի Լրացուցիչ Պայմանների որևէ դրույթ որևէ պատճառով համարվի անվավեր, անօրինական, անվավեր կամ անկիրարկելի՝ համապատասխան իրավասության արբիտրաժային դատարանի կողմից, ապա այդ դրույթը կհամարվի անջատելի սույն Պայմաններից կամ կիրառելի Լրացուցիչ պայմաններից, և դրույթի անվավերությունը չի ազդի սույն Պայմանների կամ կիրառելի Լրացուցիչ Պայմանների մնացած մասի վավերականության կամ կիրառելիության վրա: Կիրառելի օրենսդրությամբ թույլատրված չափով Դուք համաձայնում եք հրաժարվել և պետք է հրաժարվեք ցանկացած կիրառելի ստատուտային և ընդհանուր իրավունքից, որը կարող է թույլ տալ, որ պայմանագիրը մեկնաբանվի դրա հեղինակի դեմ:
  7. G. Քննություններ, դադարեցում, ուժը պահպանելը։ Կիրառելի օրենսդրությամբ թույլատրված չափով SPE-ն իրեն իրավունք է վերապահում, առանց որևէ սահմանափակման՝ (i) քննել Ծառայության անվտանգության կամ նրա տեղեկատվական տեխնոլոգիաների կամ այլ համակարգերի կամ ցանցերի ցանկացած կասկածելի խախտումներ, (ii) քննել սույն Պայմանների և ցանկացած կիրառելի Լրացուցիչ Պայմանների ցանկացած կասկածելի խախտում, (iii) հետաքննել SPE-ի կողմից ձեռք բերված ցանկացած տեղեկություն՝ համաձայն իր Գաղտնիության և թխուկների քաղաքականություն Քրեական օրենսդրությանը համապատասխանելու հետ կապված, (iv) ներգրավել և համագործակցել իրավապահ մարմինների և նույնաբնույթ մարմինների հետ՝ վերը նշված հարցերից որևէ մեկի քննության համար, (v) հետապնդել սույն Պայմանների և ցանկացած կիրառելի Լրացուցիչ Պայմանների ցանկացած խախտումներ, (vi) դադարեցնել Ծառայությունը՝ ամբողջությամբ կամ մասամբ, կամ կասեցնել կամ դադարեցնել Ձեր մուտքը Ծառայություն՝ ամբողջությամբ կամ մասամբ, ներառյալ ցանկացած օգտատերերի հաշիվներ կամ գրանցումներ՝ ցանկացած ժամանակ, առանց ծանուցման, ցանկացած պատճառով և առանց որևէ պարտավորության Ձեր կամ որևէ երրորդ կողմի նկատմամբ: Ցանկացած կասեցում կամ դադարեցում չի ազդի SPE-ի նկատմամբ սույն Պայմաններով կամ որևէ գործող Լրացուցիչ Պայմաններով Ձեր ունեցած պարտավորությունների վրա: Ձեր մուտքը Ծառայություն կասեցնելուց կամ դադարեցնելուց հետո կամ SPE-ի ծանուցումից հետո, սույն Պայմաններով կամ որևէ կիրառելի Լրացուցիչ Պայմաններով Ձեզ տրված բոլոր իրավունքներն անմիջապես կդադարեն, և Դուք համաձայնում եք, որ անմիջապես կդադարեցնեք Ծառայությունից օգտվելը։ Սույն Պայմանների դրույթները և ցանկացած կիրառելի Լրացուցիչ Պայմաններ, որոնք իրենց բնույթով պետք է պահպանեն իրենց ուժը Ձեր կասեցումից կամ դադարեցումից հետո, կպահպանեն իրենց ուժը: Դուք կարող եք ցանկացած ժամանակ դադարեցնել Ծառայությունից օգտվելը կամ դադարեցնել Ձեր հաշիվը: Այն դեպքում, երբ մեր կողմից որևէ դադարեցում կամ կասեցում դատարանի կամ տրիբունալի կողմից անարդար է ճանաչվում, նախնական համաձայնությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ուղարկվի համաձայնագրի դադարեցման համար բավարար ծանուցում:
  8. Հատկացում։ SPE-ն կարող է իր իրավունքներն ու պարտականությունները սույն Պայմաններով և ցանկացած կիրառելի Լրացուցիչ Պայմաններով ամբողջությամբ կամ մասամբ հատկացնել ցանկացած կողմի ցանկացած ժամանակ՝ առանց որևէ ծանուցման, սակայն այդ հատկացումը չի ազդի սույն Պայմաններով նախատեսված Ձեր իրավունքների կամ պարտականությունների վրա: Սույն Պայմանները և ցանկացած կիրառելի Լրացուցիչ Պայմաններ չեն կարող հատկացվել Ձեր կողմից, և Դուք չեք կարող պատվիրակել դրանց ներքո Ձեր ունեցած պարտականությունները՝ առանց SPE-ի պաշտոնատար անձի նախնական գրավոր համաձայնության:
  9. Ամբողջական համաձայնություն։ Սույն Պայմանները և ցանկացած կիրառելի Լրացուցիչ Պայմաններ արտացոլում են Ձեր և մեր միջև Ծառայության օգտագործման վերաբերյալ ամբողջական համաձայնությունը և փոխարինում են Ծառայության հետ կապված ցանկացած նախկին համաձայնության, ներկայացումների, երաշխիքների, հավաստիացումների կամ քննարկման:
  10. Հրաժարման բացառում։ Բացառությամբ սույն Պայմաններում կամ որևէ կիրառելի Լրացուցիչ Պայմաններում հստակորեն սահմանված դեպքերի, (i) Ձեր կամ SPE-ի կողմից՝ սույնով նախատեսված որևէ իրավունքների, լիազորությունների կամ իրավական պաշտպանության միջոցների իրականացման որևէ ձախողում կամ ուշացում չի գործի որպես այդ կամ որևէ այլ իրավունքից, լիազորությունից կամ իրավական պաշտպանության միջոցից հրաժարում, (ii) սույն Պայմաններից կամ որևէ կիրառելի Լրացուցիչ Պայմաններից որևէ հրաժարում կամ դրանց փոփոխություն ուժի մեջ չի լինի, բացառությամբ այն դեպքերի, երբ դա գրավոր տեսքով է և ստորագրված է այն կողմի կողմից, որի դեմ հրաժարումը կամ փոփոխությունը հայցվում է կիրառել:
  11. Վեճերի առցանց լուծում։ Եթե Դուք ապրում եք Եվրոպական Միությունում կամ Միացյալ Թագավորությունում և ցանկանում եք ավելի շատ տեղեկություններ ստանալ վեճերի առցանց լուծման վերաբերյալ, խնդրում ենք հետևել Եվրոպական Հանձնաժողովի կայքի այս հղմանը՝ http://ec.europa.eu/consumers/odr/։ Այս հղումը տրամադրված է, ինչպես պահանջվում է Եվրոպական Խորհրդարանի և Եվրոպայի Խորհրդի թիվ 524/2013/ԵՄ կանոնակարգով՝ միայն տեղեկատվական նպատակներով: Մենք ոչ պարտավոր ենք, ոչ էլ համաձայնել ենք մասնակցել վեճերի առցանց լուծմանը:

//Օգտագործման պայմանների վերջը//

© 2024 Sony Pictures Entertainment Inc. կամ վերջինիս վերաբերելի Sony Pictures Entertainment ձեռնարկություն։ Բոլոր իրավունքները վերապահված են։